Պուրպուրա
Պուրպուրա (լատիներեն purpura), մաշկի վրա կարմիր կամ մանուշակագույն բծեր, որոնք մաշկը սեղմելիս չեն սպիտակում։ Բծերն առաջանում են ենթամաշկային արյունահոսությունից՝ թրոմբոցիտային, անոթային և մակարդման խանգարումներից, կամ այլ պատճառներից[1]։ Նրանք չափվում են 3–10 մմ[2], մինչդեռ պետեխիաները՝ 3 մմ-ից պակաս, իսկ էխիմոզները՝ 1 սմ-ից ավելի[3]։
Պուրպուրա purpura | |
---|---|
մաշկի վրա կարմիր կամ մանուշակագույն բծեր | |
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | ենթամաշկային արյունահոսություն՝թրոմբոցիտային, անոթային և մակարդման խանգարումներ |
Բժշկական մասնագիտություն | արյունաբանություն |
ՀՄԴ-9 | 287 |
Purpura (dermatology) Վիքիպահեստում |
Նյութ խմբագրել
Պուրպուրան կարող է առաջանալ մենինգիտի ժամանակ՝ պայմանավորված մենինգոկոկով, ինչպես նաը սեպտիցեմիայի ժամանակ։ Մասնավորապես, մենինգոկոկը (Neisseria meningitidis), որը գրամ-բացասական դիպլոկոկ է, մահանալից արտազատում է էնդոտոքսին։ Էնդոտոքսինը ակտիվացնում է Հագեմանի գործոնը (մակարդման գործոն XII), որն առաջացնում է տարածված ներանոթային մակարդում (ԴՆՄ համախտանիշ)։ Ախտահարված մարդու մոտ ԴՆՄ համախտանիշը դրսևորվում է ցանով։
Դասակարգում խմբագրել
Պուրպուրան ընդհանուր և ոչ սպեցիֆիկ բժշկական նշան է,որի զարգացման մեխանիզմներն են՝
- Թրոմբոցիտային խանգարումներ (թրոմբոցիտոպենիկ պուրպուրա)
- Առաջնային թրոմբոցիտոպենիկ պուրպուրա
- Երկրորդային թրոմբոցիտոպենիկ պուրպուրա
- Հետտրանսֆուզիոն պուրպուրա
- Անոթային խանգարումներ (ոչ թրոմբոցիտոպենիկ պուրպուրա)
- Միկրոանոթային վնասվածք, որը դիտվում է ծերունական պուրպուրայի ժամանակ, երբ արյունատար անոթներն ավելի հեշտությամբ են վնասվում
- Հիպերտոնիկ վիճակ
- Անոթային անբավարարություն
- Վասկուլիտ, դիտվում է Շենլեյն-Հենոխի պուրպուրայի ժամանակ
- Մակարդման խանգարումներ
- Տարածուն (դիսեմինացված) ներանոթային մակարդման համախտանիշ (ԴՆՄ համախտանիշ)
- Ցինգա (վիտամին C-ի անբավարարություն) –պրոկոլագենի հիդրօքսիլացման բացակայություն, կոլագենի սինթեզի խանգարում, որի հետևանքով թուլանում են մազանոթների պատերը և բջիջները
- Մենինգոկոկային վարակ
- Ամիլոիդի կուտակում
- Կոկաինի և մեկանգամյա օգտագործվող քիմիոթերապևտիկ դեղամիջոցի, իսկ այժմ նաև լևամիզոլի միաժամանակյա օգտագործմամբ կարող է առաջանալ ականջների, դեմքի, միջքի կամ վերջույթների պուրպուրա, որը երբեմն պահանջում է վերականգնողական վիրահատություն[4]։
- Արյունատար անոթների խանգարումները, ներառյալ պուրպուրան, 2 Գրեյ ճառագայթման ազդեցությունը գերազանցող սուր ճառագայթային թունավորման ախտանիշ են։ Ընդհանուր առմամբ ճառագայթումը արյունատար անոթների խանգարումների հազվադեպ պատճառ է, այն սովորաբար նկատվում է միջուկային աղետի զոհերի մոտ։
Բժշկական գրականության մեջ նկարագրված են նաև փսիխոգեն պուրպուրայի դեպքեր[5], ոմանք պնդում էին, որ դա պայմանավորված է աուտոէրիթրոցիտային սենսիտիզացիայով։
Այլ ուսումնասիրություններ[6] ենթադրում են, որ հյուսվածքային պլազմինոգենի ակտիվացնողի տեղային (մաշկային) ակտիվությունը կարող է մեծանալ փսիխոգեն պուրպուրայի ժամանակ, ինչը կհանգեցնի տեղայնացված պլազմինի ակտիվության, ֆիբրինային թրոմբների արագ քայքայման և արդյունքում արյունահոսության։
Ստուգաբանություն և արտասանություն խմբագրել
Պուրպուրա առաջացել է լատիներեն purpura, «մանուշակագույն» բառից, որը եկել է հին հունարեն πορφύρα բառից, այն նկարագրում է վիճակ և ոչ թե առանձին հիվանդություն։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Wayback Machine» (PDF). web.archive.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ [McKenzie, Shirlyn B. (2014). Clinical Laboratory Hematology. Williams, Joanne Lynne; Landis-Piwowar, Kristin (3rd ed.). Boston. p. 665. ISBN 978-0133076011. OCLC 878098857 «Clinical Laboratory Hematology»].
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ Kumar, Vinay; Abbas, Abul K.; Aster, Jon C.; Robbins, Stanley L.; Perkins, James A. (2018). Robbins basic pathology (Tenth edition ed.). Philadelphia, Pennsylvania: Elsevier. ISBN 978-0-323-35317-5.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն) - ↑ Muirhead, Trevor T.; Eide, Melody J. (2011 թ․ հունիսի 16). «Toxic Effects of Levamisole in a Cocaine User». New England Journal of Medicine (անգլերեն). 364 (24): e52. doi:10.1056/NEJMicm1008722. ISSN 0028-4793.
- ↑ Anderson, Jane E.; DeGOFF, William; McNAMARA, Margaret (1999-02). «Autoerythrocyte sensitization (psychogenic purpura): A case report and review of the literature». Pediatric Emergency Care (անգլերեն). 15 (1): 47–48. doi:10.1097/00006565-199902000-00014. ISSN 0749-5161.
- ↑ Lotti, Torello; Benci, Maurizio; Sarti, Mario Giuseppe; Teofoli, Patrizia; Senesi, Carla; Bonan, Paolo; Ghersetich, Ilaria; Panconesi, Emiliano (1993-07). «PSYCHOGENIC PURPURA WITH ABNORMALLY INCREASED TPA DEPENDENT CUTANEOUS EIBRINOLYTIC ACTIVITY». International Journal of Dermatology (անգլերեն). 32 (7): 521–523. doi:10.1111/j.1365-4362.1993.tb02840.x. ISSN 0011-9059.
Արտաքին հղումներ խմբագրել
- Evaluating the Child with Purpura Արխիվացված 2008-10-16 Wayback Machine from American Academy of Family Physicians
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուրպուրա» հոդվածին։ |