Պուատիեի համալսարան (ֆր.՝ Université de Poitiers), համալսարան Ֆրանսիայի Պուատիե քաղաքում։ Հանդիսանում է եվրոպական հնագույն համալսարաններից մեկի՝ Կոիմբրյան խմբի անդամ։ 2015 թվականի հուլիսից հանդիսանում է Լեոնարդո դա Վինչի միացյալ համալսարանի անդամ[9]։

Պուատիեի համալսարան
Изображение логотипа
ՏեսակՖրանսիայի համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
ԿարգախոսDes savoirs & des talents
Հիմնադրված է1431
Ուսանողներ24,000
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[1], Կոիմբրայի խումբ, Couperin Consortium?[2], France Universités?, International Research Universities Network?, Aerospace Valley?, Վերափոխվել[3], European Campus of City‑Universities?[4], ORCID[5], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[6] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[7]
Երկիր Ֆրանսիա[8]
ՏեղագրությունՊուատիե
Կայքuniv-poitiers.fr(ֆր.)
Պուատիեի համալսարան (Ֆրանսիա)##
Պուատիեի համալսարան (Ֆրանսիա)
Պուատիեի համալսարան, Ֆրանսիա
 Université de Poitiers Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Համալսարանը հիմնադրվել է 1431 թվականին Հռոմի պապ Եվգենի IV կողմից և լիազորվել է Չարլզ VII թագավորի կողմից։

Ի սկզբանե ունեցել է հինգ ֆակուլտետ՝

  • Աստվածաբանություն
  • Եկեղեցական օրենք
  • Քաղաքացիական օրենք
  • Բժշկագիտություն
  • Արվեստ

16-րդ դարում համալսարանը մեծ ազդեցություն ունեցավ քաղաքի մշակութային կյանքի վրա, և Փարիզի համալսարանից հետո դասվում էր երկրորդ տեղում։ Այդ ժամանակաշրջանի 4000 ուսանողներից շատերը հայտնի դարձան՝ Ժոաշեն դյու Բել, Ժան Լուի Գեզ դե Բալզակ, Ֆրանսուա Ռաբլե, Ռենե Դեկարտ, Ֆրենսիս Բեկոն։

Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, երբ գավառական համալսարանները վերացան, Պուատիեի համալսարանը ժամանակավորապես փակվեց և վերաբացվեց 1796 թվականին։ Վերականգնված համալսարանին էին միացել մի շարք դպրոցներ, ավելացել էին նոր ֆակուլտետներ, ինչպիսիք են գիտության և նամակագրության ֆակուլտետները։ Հիմնադրվեց École nationale supérieure d'ingénieurs de Poitiers բաժինը, որը կրթում էր ինժեներների, և 1984 թվականին ստեղծվեց նրա իրավահաջորդ Պուատիեի գիտության և տեխնիկայի ինստիտուտը։

Ֆրանսիայի առաջին Կոնֆուցիուս ինստիտուտը հիմնադրվեց 2005 թվականին՝ համագործակցելով Նանչանգ և Ջիուջիանգ համալսարնների հետ [[10]:

2011 թվականի վերջում համալսարանը փոխեց իր լոգոն[11]։ Ներկայիս լոգոն հիմնված է զինանշանի բնօրինակի վրա, իսկ նախորդը ուներ մոդեռն տարրեր։ Շուրջ 9000 մարդ է մասնակցել լոգոյի ընտրության գործում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://eua.eu/about/member-directory.html
  2. http://www.couperin.org/presentation/notre-organisation/les-membres-de-couperin/items?cid=162id=221lang=fr
  3. https://discovery.renater.fr/renater/
  4. https://ec2u.eu/members/
  5. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  6. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
  7. https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
  8. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  9. «Decree 2015-857 of 13 July 2015 on the statutes for the ComUE " Université confédérale Léonard de Vinci "». Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  10. Le premier Institut Confucius en France est créé à l'Université de Poitiers Արխիվացված 2013-09-06 Wayback Machine, AUF, 18th October 2005
  11. Nouveau logo de l'Université de Poitiers(չաշխատող հղում), École eco services, 17th of November 2011

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուատիեի համալսարան» հոդվածին։