Պորտիա Դաբլդեյ

ամերիկացի դերասանուհի

Պորտիա Էն Դաբլդեյ (անգլ.՝ Portia Ann Doubleday, հունիսի 22, 1988(1988-06-22), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի։ 2009 թվականին նա նկարահանվել է «Երիտասարդները հեղափոխության մեջ» ֆիլմում Շինի Սանունդերսի դերում, 2011 թվականին «Մեծ Մայրիկները» ֆիլմում Ժասմին Լիի դերում և 2013 թվականին «Քերրի» ֆիլմում Քրիս Հարգինսոնի դերում։ 2015 թվականի սկզբերին մարմնավորել է Անժելային, «Պարոն Ռոբոտ» հեռուստասերիալում։

Պորտիա Դաբլդեյ
անգլ.՝ Portia Doubleday
Ծնվել էհունիսի 22, 1988(1988-06-22) (35 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ակտիվ շրջան1998-ից
Ծնողներհայր՝ Ֆրենք Դաբլդեյ

Վաղ կյանք խմբագրել

Դաբլդեյը ծնվել և մեծացել է Լոս Անջելեսում՝ Քրիսթինա Հարթի և Ֆրենկ Դաբլդեյի ընտանիքում։ Նրա ծնողները պրոֆեսիոնալ դերասաններ են, նրա մեծ քույրը՝ Քեյթլինը նույնպես դերասանուհի է[1]։ Դաբլդեյը 12 տարի ֆուտբոլով է զբաղվել և վաստակել է «տղայի շարժուձև ունեցող չարաճճի աղջիկ» մականունը[2]։

2010 թվականին Դաբլդեյը քելեջում սովորել է հոգեբանություն։

Կարիերա խմբագրել

Դաբլդեյը առաջին անգամ նկարահանվել է 8 տարեկանում և ունեցել է փոքր դեր «Մայրիկի Լեգենդը» (1997) ֆիլմում։ Դաբլդեյը նկարահանվել է «Տարայի Միացյալ Նահանգներ» հեռուստասերիալում և մարմնավորել 15 ամյա Քեյթին։

2010-2011 թվականներին նկարահանվել է «Պարոն Սանշայն» հեռուստասսերիալում[3]։

2013 թվականին նկարահանվել է Քերրի ֆիլմում և մարմնավորել Քրիս Հարգենսենին։ 2014 թվականին նկարահանվել է Պարոն Ռոբոտ հեռուստասերիալում։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշումներ
1998 Մայրիկի Լեգենդը Երիտասարդ Մարգարեթ
2009 18 Բեքի Կարճամենտրաժ
2009 Երիտասարդները հեղափոխության մեջ Շինի Սաունդերս
2010 Օրերի միջև Լինդլի Կարճամենտրաժ
2010 Գրեթե թագավոր Լիզի
2011 Մեծ Մայրիկները ժասմին Լի
2012 Կ-11 Թիթեռնիկ Կարճամենտրաժ
2012 Howard Cantour.com ԹԲԱ
2013 Քերրի Քրիս Հարգենսեն
2013 Նա Իզաբելա
2015 Գնդակից հետո Քեյթ/Նեյթ Հիմնական դեր

Հեռուստասերիալներ խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշումներ
2011 Պարոն Սանշայն Հիթեր 13 դրվագ
2015 Պարոն Ռոբոտ Անժելա Մոս Հիմնական դեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Պորտիա Դաբլդեյ». Toronto Star. Toronto. 2010 թ․ հունվարի 5. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին.
  2. «Պերտիա Դաբլդեյը ինքն իր համար մականուն է ստեղծում». Houston Chronicle. Houston. 2010 թ․ հունվարի 6. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին.
  3. Andreeva, Nellie (2010 թ․ հունվարի 12). «Մեթև Փերիի նախագիծը». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 25-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պորտիա Դաբլդեյ» հոդվածին։