Վրաստան (վրաց.՝ საქართველო, [sɑkʰɑrtʰvɛlɔ] Սաքա՛րթվելո), երկիր Հարավային Կովկասում, Սև ծովի արևելյան ափին։ Վրաստանը և աշխարհի բոլոր պետությունները բացի Ռուսաստանից և մի քանի այլ պետություններից, մի շարք տարածքներ համարում են օկուպացված և Վրաստանի կազմի մեջ մտնող։ Դրանք են՝ Աբխազիան և Հարավային Օսիան, որոնք Ռուսաստանի և մի շարք այլ պետությունների կողմից ճանաչված են որպես անկախ պետություններ (տես Աբխազիայի և Հարավային Օսիայի միջազգային ճանաչում)։ Վրացական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքը արևմուտքում սահմանակից է Աբխազիային, իսկ հյուսիսում՝ Հարավային Օսիային։ Ինչպես նաև հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանին, հարավում՝ Թուրքիային և Հայաստանին, հարավ-արևելքում՝ Ադրբեջանին։ Վրաստանը միջերկրամասային երկիր է, հիմնականում գտնվում է Ասիայում, մասամբ՝ Եվրոպայում։ 1999 թվականի ապրիլի 27-ից Եվրախորհրդի անդամ է։

Խոշոր քաղաքներն են Քութայիսը, Ռուսթավին, Բաթումը, Սուխումը։ Մայրաքաղաքն է Թբիլիսին։ (շարունակել...)

Խմբագրել

Ընտրված հոդված

Վրաց թագավորություն (վրաց.՝ საქართველოს სამეფო՝ սաքարթվելոս սամեփո), միջնադարյան պետություն Կովկասում և Հայկական լեռնաշխարհում 1008-1490 թվականներին։ Հիմնադրել է Աբխազիայի արքա Բագրատ III-ը 1008 թվականին։ Երկիրը կառավարել է Բագրատիոնիների թագավորական տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 380 000 քառ. կմ՝ Թամար թագուհու օրոք (1184-1213)։

Վրացական թագավորությունը «Ոսկեդարի» շրջանում՝ ենթակա երկրների հետ
Վրացական թագավորությունը «Ոսկեդարի» շրջանում՝ ենթակա երկրների հետ

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Քութայիսը։ 1122 թվականից Դավիթ Շինարարը մայրաքաղաքը տեղափոխում է վրացական մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոն Թբիլիսի։ Հզորության շրջանում, երբ անկում էին ապրում Բյուզանդական կայսրությունը և Սելջուկյան սուլթանությունը, իր մեջ ներառել է բազմաթիվ հարևան և հեռավոր երկրներ։ Ոսկեդարի շրջանում այն իր մեջ ներառում էր Կովկասյան լեռները, Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը և Կուր-Արաքսյան դաշտավայրը՝ տարածվելով Սև ծովի և Կասպից ծովի միջև։

13-րդ դարում Վրաստանը վերածվում է Մոնղոլական կայսրության մարզի։ Նրա տարածքում առաջանում են բազմաթիվ իշխանություններ։ 14-րդ դարում պետությունը միավորվում ու անկախանում է։ Լենկթեմուրի արշավանքից հետո Վրացական թագավորությունը թուլանում է։ 1490 թվականին բաժանվում է 3 ինքնիշխան թագավորությունների՝ Իմերեթ, Քարթլի և Կախեթ։

Վրաց թագավորությունը քրիստոնյա Արևելքի հզորագույն թագավորությունն էր, որ իր շուրջ էր համախմբել հայերին, աբխազներին, օսերին, ասիաբնակ հույներին և աղվաններին։ (շարունակել․․․)

Արխիվ/Խմբագրել

Ընտրված անձ

Շոթա Ռուսթավելի (վրաց.՝ შოთა რუსთაველი) (1172-1216), «Ոսկեդարի» վրացի քաղաքական գործիչ և բանաստեղծ։ Հայտնի «Ընձենավորը» (վրաց.՝ ვეფხისტყაოსანი, վէփխիստղաոսիանի) էպոսի հեղինակն է։

Շոթա Ռուսթավելու անունը վկայված է 17-րդ դարի գրավոր աղբյուրներում։ Էպոսի տողերում հեղինակը նշել է իր անունը: Հեղինակի ազգանունը ցույց է տալիս ծննդավայրը (Մեսխեթի Ռուսթավ գյուղ): Կրթությունը ստացել է Գելաթի և Իկալտոյի ակադեմիաներում, ապա «հունաց երկրում» (Բյուզանդիա):

Զարգացած միջնադարում միացյալ Վրացական թագավորությունը զորեղանում է: Նրա գերիշխանության տակ են անցնում հարևան ու հեռավոր բազմաթիվ երկրներ: Պայմաններ են ստեղծվում վրացական մշակույթի բարգավաճման համար: Թբիլիսիի արքունիքը ջանք ու միջոցներ չի խնայում արվեստների ու գրականության զարգացման համար: Թամար թագուհին (1184-1213) Շոթա Ռուսթավելուն հանձնում է արքունի գանձապահի պաշտոնը:

Ուշ միջնադարի վրացի հեղինակները տեղեկություններ են տալիս Ռուսթավելու կենսագրության մասին: Կյանքի վերջին տարիները բանաստեղծն անցկացրել է Երուսաղեմի նախկին վրացական Սուրբ Խաչ վանքում, որտեղ էլ գտնվել է նրա որմնանկարը: Այն հեղինակել է վրացի ուխտավոր Տիմոթեոս Գաբաշվիլին 1757/58 թվականներին: Երուսաղեմում գտնված տեղեկությունների համաձայն Շոթա Ռուսթավելին նշվում է որպես բարերար, ինչը հաստատում է Թամար թագուհու պալատում իր ունեցած բարձր դիրքի մասին:

Այսօր Շոթա Ռուսթավելու անունով Թբիլիսիում գործում է Պետական ակադեմիական թատրոն (1887 թվականից), կա պետական մրցանակ (1965 թվականից), նրա անունն է կրում Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտը: (շարունակել․․․)

Արխիվ/Խմբագրել

Ընտրված վայր

Գրեմի բերդ (վրաց.՝ გრემი), 16-րդ դարի ճարտարապետական հուշարձան: Գտնվում է Վրաստանի Կախեթի մարզում: Ժամանակին ծաղկուն Գրեմի քաղաքից պահպանվել են միայն բերդն ու Հրեշտակապետների եկեղեցին: Ճարտարապետական համալիրը տեղակայված է համանուն գյուղից արևելք՝ Ղվարել քաղաքի մոտ՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից 175 կմ դեպի արևելք:

Գրեմի բերդ
Գրեմի բերդ

Գրեմի քաղաքը եղել է Կախեթի թագավորության մայրաքաղաքը 16-17-րդ դարերում: Քաղաքում ապրել են մեծ թվով հայեր:

17-րդ դարի երեսնական թվականներին որպես դեսպան քաղաք է եկել Ֆեոդոր Վոլկոնսկին, ով հիշատակել է, որ քաղաքում կա հայկական եկեղեցի, հայկական պալատ քարե պարսպով, որտեղ կա ևս մեկ հայկական եկեղեցի: Այդ եկեղեցուց բացի, քաղաքում եղել են մինչև 10 հայկական եկեղեցիներ: Կախեթի Լևան թագավորի կողմից հիմնադրված մայրաքաղաքը եղել է թագավորական նստավայր ու առևտրական քաղաք Մետաքսի ճանապարհի վրա մինչ 1615 թվականը, երբ քաղաքը հողին հավասարեցրին շահ Աբաս I-ի զորքերը:

Այդ ժամանակվանից ի վեր քաղաքն այլևս երբեք չվերականգնեց իր նախկին փառքը և 17-րդ դարի կեսերին Կախեթի արքաներն իրենց մայրաքաղաքը տեղափոխեցին Թելավ: (շարունակել...)

Արխիվ/Խմբագրել

Ընտրված պատկեր

Արխիվ/Խմբագրել

Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Դուք կարող եք հայերեն թարգմանել օտարալեզու վիքիների Վրաստանին վերաբերվող կատեգորիաների (անգլերեն, ռուսերեն և այլն) հոդվածները։

Խմբագրել

Թեմաներ…

Պորտալ:Վրաստան/Navbox2 Պորտալ:Վրաստան/Թեմաներ/Աշխարհագրություն Պորտալ:Վրաստան/Navbox-bottom2 Պորտալ:Վրաստան/Navbox2 Պորտալ:Վրաստան/Թեմաներ/Պատմություն Պորտալ:Վրաստան/Navbox-bottom2 Պորտալ:Վրաստան/Navbox2 Պորտալ:Վրաստան/Թեմաներ/Մշակույթ Պորտալ:Վրաստան/Navbox-bottom2 Պորտալ:Վրաստան/Navbox2 Պորտալ:Վրաստան/Թեմաներ/Տնտեսություն Պորտալ:Վրաստան/Navbox-bottom2 Պորտալ:Վրաստան/Navbox2 Պորտալ:Վրաստան/Թեմաներ/Դիվանագիտություն Պորտալ:Վրաստան/Navbox-bottom2 Պորտալ:Վրաստան/Navbox2 Պորտալ:Վրաստան/Թեմաներ/Սպորտ Պորտալ:Վրաստան/Navbox-bottom2 Պորտալ:Վրաստան/Navbox2 Պորտալ:Վրաստան/Թեմաներ/Զբոսաշրջիկություն Պորտալ:Վրաստան/Navbox-bottom2 Պորտալ:Վրաստան/Navbox2 Պորտալ:Վրաստան/Թեմաներ/Անձինք Պորտալ:Վրաստան/Navbox-bottom2

Արխիվ/Խմբագրել

Գիտե՞ք դուք արդյոք…

Արխիվ/Խմբագրել

Կատեգորիաներ

Խմբագրել

Ուրիշ նախագծեր

Վիքիպահեստ:Վրաստան
Խմբագրել

Հոդվածներ

Խմբագրել


Վրաստանի քաղաքներ

Խմբագրել


Նոր հոդվածներ

Արխիվ/Խմբագրել

Եղբայրական պորտալներ


Եվրոպա

Ռուսաստան

Ֆրանսիա

Հայաստան

Հունաստան

Ադրբեջան

Ասիա

Խմբագրել