Պորտալ:Կինո/Հայաստան/2012 Դեկտեմբեր

Ֆրունզե Վաղինակի Դովլաթյան, (1927 մայիսի 27, Գավառ1997 օգոստոսի 30, Երևան), հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1983թ.), հայ կինոյի երախտավորներից մեկը։

Կենսագրություն խմբագրել

Հայրը և հորաքույրը սիրողական ներկայացումներ էին բեմադրում Գավառական թատրոնում։ Երբ Դովլաթյանների ընտանիքը տեղափոխվեց Երևան, Դովլաթյանը ընդունվեց Մ.Գորկու անվան դպրոց։ 1941-1952թթ. հանդես է եկել Հայաստանի շրջանային թատրոններում և Գ.Սունդուկյանի թատրոնում որպես դերասան ։ 1947թ. ավարտել է Գ.Սունդուկյանի թատրոնի ստուդիան։ 1943թ. սկսել է նկարահանվել ֆիլմերում։ 1959թ. ավարտել է Համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Ս.Գերասիմովի արվեստանոցը)։ 1959-1964թթ. աշխատել է որպես ռեժիսոր Վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայում (ՑՍԴՖ), Գորկու անվան ստուդիայում, «Մոսֆիլմում»։ Այդ մոսկովյան ստուդիաներում նկարահանել է` «Ով է մեղավոր» (ՎԳԻԿ-ի ստուդիա, 1958), «Դիմա Գորինի կարիերան» (Լ.Միրսկու հետ, Գորկու անվ. ստուդիա, 1961), «Առավոտյան գնացքներ» (Լ.Միրսկու հետ, «Մոսֆիլմ», 1963)։

1966-1969թթ. ՀԽՍՀ Կինեմատոդրաֆիստների միության առաջին քարտուղար։ 1986-ից «Արմենֆիլմի» գեղարվեստական ղեկավար։ շարունակել ...: