Պորտալար, առաջանում է մեզենքիմից, որը գտնվում է ամնիոնային ոտիկում և դեղնուցային ցողունիկում։ Ձևավորմանը մասնակցում են նաև ալլանթոիսը և նրա վրա աճող անոթները։ Դեղնուցային ցողունիկը և ալլանթոիսը արագ ապաճում են, և նորածնի պորտալարում հայտնաբերվում են միայն դրանց մնացորդները։ Ձևավորված պորտալարը առաձգական, ճկուն շարակցահյուսվածքային գոյացություն է, որով անցնում են երկու պորտային զարկերակներ և մեկ պորտային երակ։ Այն սովորական դոնդողանման հյուսվածք է, հիալունորաթթվի մեծ քանակությամբ։ Այս հյուսվածքը ստացել է Վարթոնի դոնդող անվանումը, ապահովում է լարի տուրգորը և ճկունությունը։ Այս հյուսվածքի դերը չափազանց մեծ է։ Այն պորտլարի անոթները պաշտպանումէ սեղմվելուց, ինչն էլ ապահովում է սաղմին սննդանյութերով և թթվածնով հարուստ արյունով մատակարարումը։ Ունի նաև պաշտպանական ֆունկցիա. այն խոչընդոտում է նաև անոթային ճանապարհով վնասակար գործոնների ներթափանցումը ընկերքից սաղմի մեջ։

3-րոպե առաջ ծնված երեխայի պորտալարը

Սաղմի զարգացման վաղ փուլերի հիմնական առանձնահատկություններն են.

  1. Լրիվ տրոհման ասինխրոն տիպ,
    1. պայծառ
    2. մուգ

բլաստոմերների առաջացում։

  1. Արտասաղմնային օրգանների վաղ ձևավորում և մեկուսացում։
  2. Ամնիոնային բշտիկի վաղ ձևավորում և ամնիոնային ծալքերի բացակայություն։
  3. Գաստրալյացիայի երկու փուլերի առկայություն՝ դելամինացիա և իմիգրացիա, որոնց ընթացքում տեղի է ունենում նաև արտասաղմնային օրգանների զարգացումը։
  4. Իմպլանտացիայի միջանկյալ (ինտերստիցիալ) տիպ։
  5. Խիստ զարգացած ամնիոն և խորիոն, ինչպես նաև թույլ զարգացած դեղնուցապարկ և ալլանթոիս։