Պոսիդոնիոս (Ποσειδώνιος, մ.թ.ա. 139/135 թթ., Ապամեա - 51/50 թթ., Հռոմ), հին հույն ստոիկյան փիլիսոփա, պատմիչ, աշխարհագրագետ, աստղագետ։ Հանդիսանում է միջին ստոիկյան փիլիսոփայական ուղղության կարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Մ.թ.ա. 97 թ. Հռոդոսում հիմնել է փիլիսոփայական դպրոց, որտեղ ուսում են ստացել ազնվական հռոմեացիները, այդ թվում Կիկերոնն ու Պոմպեոսը։ Նրա երկերից 57 գրքից բաղկացած «Պատմությունը» (պահպանվել են միայն հատվածներ) հանդիսանում է Պոլիբիոսի «Համաշխարհային պատմության» շարունակությունը։ Հեղինակը շարադրել է մ.թ.ա. 146 - 88 թթ. դեպքերը։

Պոսիդոնիոս
Ποσειδώνιος
Ծնվել էմ. թ. ա. 135 Աֆամեա, Ալ-Սուկեյլաբիայի գավառ, Համայի մարզ, Սիրիա
Մահացել էմ. թ. ա. 51 Հռոմ, Հռոմեական Հանրապետություն
ՈւղղությունՍտոիցիզմ
Մասնագիտությունմաթեմատիկոս, աստղագետ, պատմաբան, փիլիսոփա, գրող, ֆիզիկոս և աշխարհագրագետ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
Ազդվել էPanaetius?
ՈւսուցիչPanaetius?[1][2]
ԱշակերտներAthenodoros Cananites? և Jason of Nysa?
 Posidonius Վիքիպահեստում

Պոսիդոնիոսը գտնում էր, որ մարդկային կրքերը պետք է վերահսկվեն բանականության կողմից, հակառակ դեպքում դրանք վնասակար են։ Հռոմեական կայսրությունը նույնացնում էր ստոիկյան եղբայրության հետ, քանի որ այն ձգտում էր միավորել աշխարհի բոլոր ժողովուրդները։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոսիդոնիոս» հոդվածին։