Պոնտորմո (իսկական անունը՝ Ջակոբո Կարուչի Jacopo Carucci, մայիսի 24, 1494, Էմպոլի, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա - դեկտեմբերի 31, 1556(1556-12-31)[1][2] կամ հունվարի 2, 1557(1557-01-02)[3], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի դքսություն[4]), իտալացի գեղանկարիչ, Ֆլորենցիայի գեղանկարչության դպրոցի ներկայացուցիչ, մաներիզմի հիմնադիրներից մեկը։

Պոնտորմո
իտալ.՝ Jacopo da Pontormo
Ծնվել էմայիսի 24, 1494
ԾննդավայրԷմպոլի, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա
Վախճանվել էդեկտեմբերի 31, 1556(1556-12-31)[1][2] (62 տարեկան) կամ հունվարի 2, 1557(1557-01-02)[3] (62 տարեկան)
Մահվան վայրՖլորենցիա, Ֆլորենցիայի դքսություն[4]
ՔաղաքացիությունԻտալիա[5]
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Ոճմաներիզմ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներVisitation of Carmignano?, Vertumnus and Pomona?, Pucci Altarpiece?, The Deposition from the Cross? և Q3693900?
ՈւսուցիչՊիերո դի Կոզիմո, Անդրեա դել Սարտո և Լեոնարդո դա Վինչի
ԱշակերտներԱնյոլո Բրոնզինո և Ջովանի Բատիստա Նալդինի
ՀայրBartolommeo di Jacopo di Martino?
 Jacopo Pontormo Վիքիպահեստում

Ստեղծագործություն խմբագրել

10 տարեկան հասակում, կորցնելով հորը, Պոնտորմոն մեկնել է Ֆլորենցիա, որտեղ անցկացրել է իր ամբողջ կյանքը։ Սովորել է Պիեռո դի Կոզիմոյի և Անդրեա դել Սարտոյի մոտ։ Պոնտորմոյի վաղ աշխատանքների վրա նկատելի է Լեոնարդո դա Վինչիի և Սարտոյի ազդեցությունը (Պոջո ա Կայանոյում Մեդիչիների վիլլայի կամարամահիկի զարդանկարը)։ Ավելի ուշ նրա ստեղծագործության վրա իր ազդեցությունն է ունեցել Դյուրերի փորագրությունների հետ ծանոթությունը։ Պոնտորմոն աստիճանաբար հեռացել է Վերածննդի ավանդույթից։

Նրա նշանավոր գործերն են՝ «Քրիստոսը Էմմաուսում» (1525, Ուֆֆիցի, Ֆլորենցիա), «Մադոննան Սուրբ Հովսեփի և Հովհաննես Մկրտիչի հետ» (Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ), «Մարիամի և Եղիսաբեթի հանդիպումը» (Սան-Միքելե եկեղեցի, Կարմինյանո, 1528-1530)։

«Իջեցում խաչից» խմբագրել

Պոնտորմոյի լավագույն աշխատանքներից մեկը «Իջեցում խաչից» ստեղծագործությունն է (1528, Ֆլորենցիա, Սանտա-Ֆելիչիտա[en] եկեղեցի)։ Նկարում բացակայում է տարածական հարաբերությունների հստակությունը, կերպարները մոտ են առաջին պլանին։ Կոմպոզիցիայի ամուր հենարանի բացակայությունն ստեղծում է անկայունության տպավորություն, ընդգծում է զարգացող մաներիզմի առաջին գործերից մեկի դրամատիզմը և լարվածությունը։

Կերպարն արվեստում խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

С. Дзуффи Большой атлас живописи. — М.: Олма-Пресс, 2002. — С. 116,117. — 431 с. — ISBN 5-224-03922-3

  • Летта Э. М. Понтормо. Россо Фьорентино [1994]. Пер. с итальянского М. И. Майская. М., 1998.
  • Дажина В. Д. Влияние зрелищно-карнавальной и театральной культуры Возрождения на творчество раннего Понтормо // Советское искусствознание `79.1. М. 1980. С. 104-122
  • Дажина В. Д. Портретное творчество Понтормо (к проблеме генезиса раннеманьеристического портрета) // История и теория мировой художественной культуры. Вып. 2. Образ человека в литературе и искусстве. М., 1996. С. 150-161.
  • Дажина В. Д. Росписи Якопо Понтормо в хоре церкви Сан Лоренцо // Искусство и культура Италии эпохи Возрождения и Просвещения. М., 1997. С. 106-120.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոնտորմո» հոդվածին։