Պաղպատե կինը (իսպ.՝ Señora Acero), իսպանալեզու հեռուստանովել՝ նկարահանված Տելեմունդո հեռուստաընկերության կողմից։

Պողպատե կինը
Изображение логотипа
ԺանրԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Լեզուիսպաներեն
Գլխավոր
դերերում
Blanca Soto?
Եթերաշրջանների քանակ5
Սերիաների քանակ387
Էկրաններին էսեպտեմբերի 23, 2014-ից հունվարի 29, 2019
ՀեռուստաալիքՏելեմունդո
ԸնկերությունArgos Media Group
ԴիստրիբյուտորTelemundo Puerto Rico և Հուլու
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ

Տելեմունդոն հեռարձակել է հեռուստանովելը 2014-2016 եթերաշրջանում։

Ինչպես Տելեմունդոյի մնացած հեռուստանովելները, սա նույնպես կհեռարձակվի անգլերեն ենթավերնագրերով (CC3)։

2015 թվականի հունվարի 13-ին հաստատվեց, որ հեռուստասերիալը կունենա 2-րդ եթերաշրջան։ Նկարահանումները սկսվցին մայիսին։ Հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանը հեռարձակվում է Սեպտեմբերի 22-ին։ Այն կհաջորդի Երկնքի տիրակալը հեռուստասերիալի 3-րդ եթերաշրջանին։

Սյուժե խմբագրել

1-ին եթերաշրջան Սս մի կնոջ պատմություն է, ով երջանիկ ամուսնացել է Վիսենտե Ասերոյի՝ ոստիկանապետի հետ։ Նրանց պաշտոնական ամուսնության ժամանակ մի քանի դիմակավորված մարդիկ փորձեցին սպանել Վիսենտեին, բայց սպանեցին Սարայի հորը։ Որոշ ժամանակ անց նրանք սպանեցին նաև Վիսենտեյին, կասկածելով, որ նա գողացել է կարտելից 3 մլն դոլլար։ Սարան ստիպված փախչում է Գուադալախարա, որպիսզի փրկի որդուն։ Նա պարզում է, որ իր ամուսինն իսկապես գողացել է այդ 3 մլն դոլլարը և փորձում է ձեռք բերել այդ գումարը, բայց կարտելը վերցնում է դրանք նրանից։

2-րդ եթերաշրջան Բանտում 5 տարի անցկացնելուց հետո Սարան հույս է ունենում դուրս գալ, բայց հանրապետության նախագահը իր գաղտնի գործակալի՝ Բերտա Ագիլարի պահանջով նրան դատապարտում է 25 տարվա ազատազրկման։ Քրոջ ատելությունը, կոռումպացված նախագահի քաղաքական ամբիցիաները և ճակատագրի անհաջող շրջադարձը նրան ստիպեց սուզվել պողպատի մեջ և կրկին հրաժեշտ տալ իր որդուն և մեծ սիրուն՝ Մանուել Կաիսիեդոին։

Նախնական ընտրություն խմբագրել

Հեռուստասերիալը պիտի գլխավորեր Սանդրա Էչևեռիան, բայց գլխավոր հերոսուհու դերում ընտրվեց Բլանկա Սոտոն[1]։

Նաև փոխվել է վերնագիրը, որի վերջնական տարբերակն է «Պողպատե կինը»[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Sandra Echeverría protagonizará la telenovela 'Mujer de acero'» (Spanish). Revista TVnotas México. 2014 թ․ մարտի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Sandra Echeverría será una Mujer de Acero» (Spanish). Super Latina TV. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «VIDEO: Primer promocional de 'Señora Acero', protagonizada por Blanca Soto» (Spanish). Revista TVnotas México. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)