Պողպատե ամպրոպների մեջ
Պողպատե ամպրոպների մեջ, Մեմուարային ստեղծագործություն Առաջին համաշխարհային պատերազմի մասին` գրված Էռնստ Յունգերի կողմից և հրատարակված Լայպցիգում 1920 թվականին։
Պողպատե ամպրոպների մեջ В стальных грозах | |
---|---|
Ենթավերնագիր | , |
Հեղինակ | Էռնեստ Յունգեր |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | Հուշեր |
Թեմա | Ռազմական պատմություն |
Բնօրինակ լեզու | գերմաներեն |
Նկարագրում է | Արևմտյան ռազմաճակատ |
Երկիր | Գերմանիա |
Հրատարակման տարեթիվ | 1920 |
Պատմություն
խմբագրելՅունգերի առավել ճանաչված ստեղծագործություններից է և իրենից ներկայացնում է ռազմաճակատային օրագրություն։ Էռնստ Յունգերը մասնակցել է պատերազմական գործողություններին Արևմտյան ճակատում 1914 թվականի դեկտեմբերից մինչև 1918 թվականի նոյեմբեր։ Մասնակցել է մի քանի մարտերի։ Նա շարքային զինվորից դարձել է սպա և երեք անգամ պարգևատրվել:Գիրքը հրատարակվել է մի քանի անգամ, հեղինակի միջոցներով։ Այն վերահրատարակվել է Գերմանիայում և թարգմանվել շատ լեզուներով։ «Պողպատե ամպրոպների մեջը» Առաջին աշխարհամարտի մասին գրված ամենաժողովրդական ստեղծագործություններից է։ Հաջորդ հրատարակություններում Յունգերը կատարել է փոփոխություններ։ Նա գրքի վերջին տարբերակ է համարել 1934 թվականին լույս տեսած 14-րդ հրատարակությունը, սակայն փոքրիկ շտկումներ է կատարել մինչև 1978 թվականը` կապված քաղաքական իրավիճակների փոփոխությունների, սեփական գաղափարական տատանումների և մասնավորապես նացիզմի նկատմամբ վերաբերմունքի փոփոխման հետ։
Կառուցվածքը
խմբագրելՊատմությունները կենտրոնացված են գլխավոր մարտերի շուրջ, որոնց վերաբերյալ նա անում է հոգեբանական դատողություններ` ներկայացնելով մարտերի յուրահատկությունները, որոնք միանգամից չեն դառնում սովորական երևույթ։ Սկզբնական շրջանում Յունգերի և ընկերների վրա ուժեղ ազդեցություն էր թողնում մարտերից և թունավոր գազերի ցրվելուց հետո երևացող մահացած բնության ֆանտաստիկ պատկերը։
Կռիվ Սոմմում
խմբագրելՍոմմի մարտերը ամենահրեշավոր կռիվներն են աշխարհի պատմության մեջ։ Յունգերին վիճակված էր լինել գլխավոր դիրքերից մեկում, որը ենթարկվել էր անգլիացիների հարձակմանը։
:
Գրականություն
խմբագրել- Солонин Ю. Н. Эрнст Юнгер: от воображения к метафизике истории // Юнгер Э. В стальных грозах. — СПб.:: Владимир Даль, 2000. — ISBN 5-93615-006-2
- Юнгер Э. В стальных грозах / перевод с нем.: Гучинская Н. О., Ноткина В. Г.. — СПб.:: Владимир Даль, 2000. — ISBN 5-93615-006-2
Արտաքին հղումներ
խմբագրել- Jünger E. «In Stahlgewittern». Project Gutenberg. Վերցված է 06.03.2016-ին.