Պողոս Սնապյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սնապյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պողոս Սնապյան (1927, օգոստոսի 11, Պիթիաս, Արևմտյան Հայաստան - 2014, հունիսի 14, Բեյրութ, թաղված է Անջարի ազգային գերեզմանատանը), սփյուռքահայ գրող, խմբագիր, արձակագիր, հրապարակագիր, գրաքննադատ և ուսուցիչ։
Պողոս Սնապյան | |
---|---|
Ծնվել է | 1927 օգոստոսի 11 |
Ծննդավայր | Պիթիաս, Սամանդաղ, Հաթայի մարզ, Թուրքիա |
Վախճանվել է | հունիսի 14, 2014 | (տարիքը 86)
Վախճանի վայր | Բեյրութ |
Մասնագիտություն | արձակագիր, գրող, խմբագիր, գրական քննադատ և ուսուցիչ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Փարիզի համալսարան |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Պողոս Սնապյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Կիլիկիայի Պելյանի գավառակ Պիթիաս գյուղում՝ Մուսա լեռան ստորոտում։ 1950 թվականին ավարտել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանը։ 1962-1964 թվականներին սովորել է Փարիզի Ալիանս Ֆրանսեզում և Սորբոնի համալսարանում։ 1951 թվականից աշխատակցել է սփյուռքի տարբեր պարբերականների։ 1958 թվականից եղել է Բեյրութի «Բագին» հանդեսի խմբագրակազմի հիմնադիր-անդամ (Կարո Սասունու և Էդվարդ Բոյաջյանի հետ), 1966-2006 թվականներին՝ գլխավոր խմբագիրը, 1966-1973 թվականներին աշխատել է «Ազդակ» օրաթերթի խմբագրությունում որպես ազգային և գրական-մշակութային էջերերի պատասխանատու խմբագիր։ Դասավանդել է Այնճարի «Հառաջ» քոլեջում, Բեյրութի «Սոֆյա Հակոբյան» երկրորդական վարժարանում։ 1980 թվականից եղել է «Համազգային» բարձրագույն հիմնարկի գրական ճյուղի դասախոս[1]։ Հեղինակ է «Ժամանակ չկայ» (1953) վիպակի, «Յեղափոխութեան համար» (1956), «Ես այդ շունն եմ» (1966, 2 հրատարակչություն, 2006), «Կորստեան թոյներ» (1970), Աղքատներուն աւանդութիւնը» (2002) ժողովածուների և այլ գրքերի, գրականագիտական մենագրությունների, դիմանկարների, տարեգրքերի, բազմաթիվ գրախոսական հոդվածների[2]։
Պարգևներ խմբագրել
- ՀԳՄ Մ. Նալբանդյանի անվան մրցանակ, 1991
- ՀՀ «Մովսես Խորենացու» մեդալ, 2003
- Անջար «Մուսա Լեռ» շքանշան, 2014 (հետմահու)
Ընտանիք խմբագրել
1965 թվականին ամուսնացել է Աղավնի Վարժապետյանի հետ, ունեն 3 զավակ։
Երկեր խմբագրել
- «Ժամանակ չկայ», վիպակ, 1953։
- «Յեղափոխութեան համար», 1956։
- «Ես այդ շունն եմ», 1966 թ., 2-րդ հրատոր, 2006։
- «Կորստեան թոյներ», 1970։
- «Աղքատներուն աւանդութիւնը», 2002։
Գրականություն խմբագրել
- Պօղոս Սնապեանի մասին գրքոյկ-ալպոմ, Պէյրութ, 2010, Համազգայինի «Վահէ Սէթեան» տպարան-հրատարակչատուն։
- Կարօ Յովհաննէսեան «Պօղոս Սնապեան», Պէյրութ, 2014, Համազգայինի «Վահէ Սէթեան» տպարան-հրատարակչատուն։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Պողոս Սնապյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 481։
Արտաքին հղումներ խմբագրել
- Սփյուռքի մեր մեծերը. Պողոս Սնապյան(չաշխատող հղում)
- Գրողն ու իր իրականությունը