Պոկերի Հայկական Ֆեդերացիա

Պոկերի Հայկական ֆեդերացիա հասարակական կազմակերպությունը պետական գրանցում է ստացել 21.11.2006 թ.

Նպատակներ խմբագրել

«Պոկերի Հայկական Ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նպատակներն են նպաստել Պոկեր խաղի տարածմանը, զարգացմանը և աջակցել Պոկերի Միջազգային Ֆեդերացիային, Պոկերը որպես մարզաձև Oլիմպիական խաղերում ընդգրկելու համար։

ՊՀՖ խնդիրներ խմբագրել

Կազմակերպել և զարգացնել սպորտային պոկերը ողջ երկրի տարածքում

Սպորտային պոկերի մրցումների կազմակերպում

Մարզիկների օգնություն

Մարզիկների գնահատականների պահպանում

Ընդունել համապատասխան կանոններ, սպորտային պոկերի կառավարմանը

Օգնություն և աջակցություն պոկերի ակումբներին

Սպորտային պոկերի դպրոցի կազմակերպում

Փնտրել հովանավորների և այլն

Անդամակցություն խմբագրել

2010 թվ. սկզբին “Պոկերի Հայկական ֆեդերացիա” հասարակական կազմակերպությունը դիմել է Պոկերի Միջազգային Ֆեդերացիա (IFP), որպեսզի ընդունվի նշված Ֆեդերացիայի կազմում և 06.07.2010 թվ. IFP-ի նախագահության միաձայն որոշմամբ պաշտոնապես ընդունվել է ֆեդերացիայի կազմում և դարձել Պոկերի Միջազգային Ֆեդերացիայի լիիրավ անդամ։

Կազմակերպության անվանումը խմբագրել

Կազմակերպության հայերեն լրիվ անվանումն է՝ «Պոկերի Հայկական Ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն։

Կազմակերպության անգլերեն լրիվ անվանումն է " Armenian Poker Federation ” non - governmental organization.

Կազմակերպության ռուսերեն լրիվ անվանումն է " Армянская Федерация Покера” общественная организация.

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել