Pokémon Go, բազմաթիվ օգտատերեր ունեցող, իրապատում խաղ Pokémon շարքից։ Ստեղծվել է Niantic ընկերության կողմից և սկզբում թողարկվել է ԱՄՆ-ում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում 2016 թվականի հուլիսի 6-ին iOS և Android օպերացիոն համակարգերի համար։ Թողարկումից հետո ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում խաղը մեծ ճանաչում ձեռք բերեց և մեծացրեց խաղը ստեղծող ընկերության` The Pokémon Company-ի շուկայական կապիտալիզացիան 32%-ով[1], իսկ Nintendo ընկերությանը` 8 միլիարդ դոլարով[2]։

Pokémon GO հավաք

Խաղի չտեսնված հաջողությունը հանգեցրեց մի ֆենոմենի առաջացմանը, որը կոչվեց պոկեմոնամոլություն[3][4]։

Ֆենոմեն խմբագրել

Արդեն մեկ շաբաթ անց խաղը հայտնի դարձավ և բեռնումների մեծ քանակ գրանցվեց։ Google Play-ից բեռնումների քանակը հասավ 10 միլիոնի[5], իսկ ամբողջ ներբեռնումների քանակն իրականում ավելի շատ էր, քանի որ ոչ հասանելի շրջաններում օգտատերերը հատուկ կերպով այսպես կոչված կոտրված տարբերակներ էին բեռնում։ Ըստ Sensor Tower ընկերության տվյալների` Pokémon Go խաղից օգտվողների` խաղը օգտագործելու միջին տևողությունը օրվա մեջ կազմում էր 33 րոպե։ Դա ավելին է, քան Facebook-ի (22 րոպե), Snapchat-ի (18 րոպե), Twitter-ի (17 րոպե) ամենօրյա միջին օգտագործումը։ Ճիշտ է, այդ թիվը ռեկորդային չէ հեռախոսային հավելվածների համար. Candy Crush Saga և Game of War խաղերը ավելի երկար են օգտագործում[6]։ Հուլիսի 12-ի դրությամբ Pokémon Go-ի համար միայն iOS օպերացիոն համակարգով և միայն ԱՄՆ-ում ամեն օր կատարվել է 1,6 միլիոն դոլարի գնումներ` ընդ որում խաղացողների միայն 5%-ն են վճարել խաղի համար[7]։

ԶԼՄ-ներում սկսեցին հայտնվել նորություններ Pokémon Go խաղի հետ կապված տարօրինակ դեպքերի մասին։ Օրինակ` կային պատմություններ ոստիկանների հետ կապված, որոնք աշխատանքային ժամին կանգնել են պոկեստոպներում[8], ուսանողի մասին, որը չէր դադարել խաղալ նույնիսկ դանակով վնասվածք ստացած ժամանակ[9] կամ Իսրայելի նախագահի մասին, որը գտել էր պոկեմոնին իր սեփական աշխատասենյակում[10]։ ԱՄՆ-ում հանցագործները օգտագործել են Pokémon Go խաղը իրենց զոհերին գտնելու համար[11], իսկ ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգի բնակչուհին պոկեմոնի որոնումների ժամանակ պատահաբար գետում դիակ է գտել[12]։

Պատճառներ խմբագրել

Որոշ հոգեբանների կողմից նշվում են մարդկանց` խաղի մեջ ներգրավված լինելու կոնկրետ օգուտներ։ Օրինակ` արևմտյան հայտնի հոգեբան, հոգեբանության դոկտոր Ջոն Գրոխոլը իր բլոգում նշել է[13], որ խաղի յուրահատկությունն այն է, որ այն սոցիոֆոբիայի և ագորաֆոբիայի տարբեր աստիճաններով տառապող մարդկանց դուրս է հանում իրենց տներից, ստիպում է լքել իրենց կոմֆորտի տարածքից և շփվել շրջապատի մարդկանց հետ։ Իսկ դա իր հերթին բերում է նրանց սոցիալական ադապտացման մակարդակի լավացման։

Բացի այդ, խաղի ընթացքի հաջողությունների մեծամասնությունը պահանջում է ոտքով մեծ տարածությունների հաղթահարում, ինչը լավ ազդեցություն է ունենում խաղացողի առողջության վրա։ Խելախոսների վրա տեղադրված հեռավորության հաշվիչի օգնությամբ խաղին հասանելի է դառնում օգտատերի միջին արագությունը, ինչը թույլ չի տալիս խորամանկություն անել, և ցանկացած տրանսպորտային միջոցի` այդ թվում հեծանիվի օգտագործումը, արգելված է։

Հայտնիության պատճառներից է նաև այն, որ այս խաղը մարդկանց միասին է հավաքում, թույլ է տալիս նոր ծանոթություններ հաստատել և հետաքրքիր ժամանակ անցկացնել։ Pokémon Go-ն դարձավ հավելյալ իրականություն պարունակող հեռախոսային առաջին խաղը, որը հասանելի եղավ մարդկանց լայն շերտերի և չպահանջեց հատուկ ակնոցներ կամ գլխարկներ` հասանելի լինելով բոլոր նրանց, որոնք ունեն խելախոսներ։ Ինչպես նաև Pokémon Go-ն խրախուսում է ավելի ակտիվ կյանք վարել` այդ միջոցով բարելավելով խաղացողների առողջությունը ճանապարհորդելու եղանակով[14]։ Այդ ժամանակ նաև մեծանում է հետաքրքրվածությունը հասարակական վայրերի հանդեպ, ինչպիսիք են գրադարանները և թանգարանները, որտեղ գտնվում են խաղի վիրտուալ արարածները[15][16][17].:

Խաղի քննադատություն խմբագրել

Մի շարք միություններ և կազմակերպություններ դեմ են արտահայտվել Pokémon Go-ի օգտագործմանը հատուկ վայրերում։ Օրինակ` Վաշինգտոնում հոլոքոսթի հուշարձանը և Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի ազգային գերեզմանը հայտարարություն-խնդրանքով են հանդես եկել՝ հարգանք ցուցաբերել և պոկեմոններ չբռնել իրենց տարածքներում։ ԱՄՆ-ի ազգային պարկերի ծառայությունը հորդորել է այցելուներին վայելել բնության գեղեցկությունը` վիրտուալ արարածներ բռնելու փոխարեն[18]։

Բուժում խմբագրել

Սանկտ Պետերբուրգում խաղամոլներին պատրաստվում են բուժել հատուկ կենտրոններում[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Nintendo shares plummet after investors realize it doesn't actually make Pokémon Go
  2. «Pokemon Go's digital popularity is also warping real life». Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  3. Психологи предупреждают: покемономания опасна для вашего здоровья
  4. Покемономания что это: мир сходит с ума в погоне
  5. «'Pokémon Go' is already almost as big as Snapchat and Google Maps». Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  6. «На Pokemon Go тратят больше времени, чем на Facebook». Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  7. Truong, Alice. «Pokémon Go is making $1.6 million each day in the US from iOS users paying for silly virtual goods» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  8. «Нью-йоркських копів застукали за грою в Pokémon Go». Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  9. «Американець продовжив грати в Pokémon Go з ножовим пораненням». Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  10. «Իսրայելի նախագահը պոկեմոն է գտել իր իսկ աշխատավայրում». Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  11. Охотники на покемонов стали жертвами вооруженных ограблений : Интернет: Интернет и СМИ: Lenta.ru
  12. Я выбираю тебя: что такое Pokémon Go, и как мир сходит по ней с ума Культурный феномен
  13. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  14. Pokemon GO: что думают эксперты о популярной игре?
  15. «5 reasons why Pokemon Go is taking over the world, explained by a millennial». Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  16. Fitzpatrick, Alex. «How Pokemon Go Took Over the World». TIME.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  17. «How Pokémon GO Is the Perfect Tool for Encouraging Summer Learning». www.educationworld.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  18. «Адміністрація Арлінґтонського кладовища в США просить відвідувачів не грати в Pokemon Go». Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  19. В Петербурге ловцов покемонов будут лечить в специальных центрах