Պոլ Վայան-Կուտյուրե

ֆրանսիացի գրող

Պոլ Վայան-Կուտյուրեի (ֆր.՝ Paul Vaillant-Couturier, հունվարի 8, 1892(1892-01-08)[1][2], Փարիզ[3][4] - հոկտեմբերի 10, 1937(1937-10-10)[5][3][1][…], Փարիզ, Ֆրանսիա[3] և Փարիզ[4]), ֆրանսիացի գրող, կոմունիստ։

Պոլ Վայան-Կուտյուրե
ֆր.՝ Paul Vaillant-Couturier
Ծնվել էհունվարի 8, 1892(1892-01-08)[1][2]
ԾննդավայրՓարիզ[3][4]
Վախճանվել էհոկտեմբերի 10, 1937(1937-10-10)[5][3][1][…] (45 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա[3] կամ Փարիզ[4]
ԳերեզմանՊեր Լաշեզ[6]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող և լրագրող
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԺանսոն-դը-Սայի լիցեյ
ԿուսակցությունՖրանսիայի կոմունիստական կուսակցություն և Բանվորական ինտերնացիոնալի սրանսիական բաժին
ԱշխատավայրLe Canard enchaîné? և Լ'Յումանիտե
Պարգևներ
Ռազմական մեդալ
ԱմուսինՄարի-Կլոդ Վայան-Կուտյուրյե[5] և Ida Treat?[7]
 Paul Vaillant-Couturier Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914-1918), հարել է սոցիալիստական կուսակցության ձախ ինտերնացիոնալիստական թևին։ Վայան-Կուտյուրեն իր «Արձակուրդում» վիպակում (1919), «Զինվորական պատերազմ» (Ռ․ Լեֆեվրի հետ) (1919) պատմվածքների ժողովածուում, «Նամակներ իմ ընկերներին» (1920) ինքնակենսագրական երկում, «Մահվան XIII պար» (1920) և «Կարմիր գնացքներ» (1923) բանաստեղծությունների ժողովածուներում արձագանքել է պատերազմական տարիների իրադարձություններին։ Վայան-Կուտյուրեին ջերմորեն ողջունել է Հոկտեմբերյան պետական հեղաշրջումը, եղել Ֆրանսիայի կոմկուսի (ՖԿԿ, 1920) հիմնադիրներից։ 1921 թվականին ընտրվել է ՖԿԿ ԿԿ-ի, հետագայում ԿԿ քաղբյուրոյի անդամ, ՖԿԿ պատվիրակ Կոմինտերնի 3-րդ կոնգրեսում (Մոսկվա, 19211926-1937 թվականներին եղել է «Յումանիտեի» գլխավոր խմբագիրը։ «Կույրերի պարահանդեսը» (1927) պատմվածքների ժողովածուում Վայան-Կուտյուրեի երգիծական, գրոտեսկային ոճով քննադատել է «բուրժուական հասարակության բարքերը»։ Եղել է պատերազմի և ֆաշիզմի դեմ պայքարի ակնառու մասնակից, մասնակցել է միջազգային հակապատերազմական կոնգրեսին (Ամստերդամ, 1932) և Հանուն մշակույթի պաշտպանության գրողների միջազգային կոնգրեսներին (1935-1937)։ Հանդես է եկել ընդդեմ ֆաշիստական ինտերվենցիայի հանրապետական Իսպանիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 256  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Վայան-Կուտյուրե» հոդվածին։