Պոլո կամ Ջիրիդ (պարս.՝ چوگان, անգլ.՝ Polo), խմբակային սպորտի տեսակ, որ խաղում են մականներով և գնդակով։ Մասնակիցները ձիավորներ են, որոնք բաժանվում են երկու խմբի և խաղադաշտում հատուկ մականների օգնությամբ փորձում են գնդակով գրավել հակառակորդի դարպասը։ Ջիրիդ խաղի հայրենիքը համարվում է Պարսկաստանը, խաղացել են դեռևս մ. թ. ա. 6-րդ դարում, տարածված է եղել նաև Հայաստանում հին ժամանակներից։ Խաղն այժմ առավել տարածված է Անգլիայում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Պակիստանում, Արգենտինայում և Ավստրալիայում։

Պոլո
ՄարմինՊոլոյի միջազգային ֆեդերացիա FIP (Federation of International Polo)
Սեռարական
Կարգավիճակթիմային, գնդակով խաղ
Հարմարանքպոլոյի գնդակ
Վայր300 x 200 յարդ, Պոլոյի դաշտ
Առաջին առաջնությունմթա 6-րդ դար
Ջիրիդ, պարսկական միջնադարյան մանրանկար