Պոլիեն Յակովլև
Պոլիեն Նիկոլաևիչ Յակովլև (ռուս.՝ Полиен Николаевич Яковлев, դեկտեմբերի 27, 1883, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1942, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս մանկագիր, դրամատուրգ։
Պոլիեն Յակովլև | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1883 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1942 |
Վախճանի վայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, մանկագիր և դրամատուրգ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ և Ժողովրդական կոնսերվատորիա |
Ժանրեր | պոեզիա |
Կենսագրություն խմբագրել
Պոլիեն Յակովլևը ծնվել է 1883 թվականին Թիֆլիսում` ռազմական բժիշկ-դեղագործի ընտանիքում։
1902 թվականին, ավարտելով Օստրոգորժսկոեի գիմնազիան, սովորել է Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, որտեղից արտաքսվել է ուսանողական գործադուլին մասնակցելու համար։ Կրթությունը շարունակել է Սուրկովի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում, ապա` Մոսկվայի ժողովրդական կոնսերվատորիայում։
1918-1920 թվականներին Սլավյանսկ Կուբանում եղել է դպրոցի ուսուցիչ, Ուստ-Լաբինսկի կայանի կանանց գիմնազիայում դասավանդել է նկարչություն, աշխատել է Սլավյանսկայա գյուղում, Պոլտավայի ուսուցչական ճեմարանում, դասավանդել է արվեստ և երաժշտություն։ 1924 թվականին տեղափոխվել է Դոնի Ռոստով, որտեղ եղել է «Լենինի թոռնիկները» մանկական թերթի գլխավոր խմբագիրը։ Ավելի ուշ Յակովլևը պատանի դպրոցականների համար նախաձեռնել է «Հոկտեմբերիկ» թերթը, «Շեփոր» և «Խարույկ» ամսագրերը[1]։ 1934 թվականին եղել է խորհրդային գրողների առաջին համագումարի պատվիրակ։
1942 թվականի հոկտեմբերին նացիստները բռնել են Յակովլևին և ուղարկել Ռոստովի բանտ։ Նահանջելով` գերմանացիները գնդակահարել են բոլոր բանտարկյալներին։
Ստեղծագործական ուղի խմբագրել
Յակովլևի գրական-խմբագրական աշխատանքը սկսվել է Ռոստով ժամանելուց հետո։ Նրա ամենահայտնի գիրքը «Առաջին աշակերտ»-ն է` մինչև հեղափոխություն գիմնազիայի աշակերտների սովորույթների և ավանդույթների մասին պատմությունը[2]։ Կուբանի քաղաքացիական պատերազմին են նվիրված նրա երկու պատմվածքները` «Մենք հաղթեցինք» և «Ագարակի աղջիկը»։
Նրա «Զանգից հետո» պիեսում նկարագրվում է մինչպատերազմյան խորհրդային դպրոցի կյանքը։ Պիեսը բեմադրվել է Ռոստովի պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1940 թվականին Գորկու անվան թատրոնը պատրաստվել է բեմադրելու «Գիմնազիայի աշակերտները» («Միրոնովների ընտանիքը») դրաման։ Դրաման տպագրվել է միայն 2004 թվականին։
«Ջոկատի ծնունդը» պատմվածքը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի վաղ օրերին։ Յակովլևի վերջին ստեղծագործությունը` «Հայրենի քաղաքում» վեպը, այրվել է հրատարակչության շենքում ռումբի հարվածից բռնկված հրդեհից։
Պոլիեն Յակովլևին իրենց ուսուցիչն են համարել Միխայել Շտիտելմանը («Մանկության պատմություններ»), Վերա Պանովան («Արբանյակները» և «Սերյոժա»), Վիտալի Գուբարևը («Ծուռ հայելիների թագավորություն»), Ելենա Շիրմանը («Զմրուխտե մատանի»), Բենիամին Շակը և այլք[3][4]։
Հիշատակ խմբագրել
Դոնի Ռոստովի այն շենքում, որտեղ ապրել է գրողը, փակցված է հուշատախտակ` հետևյալ գրությամբ.
Այս տանը 1934-1942 թվականներին ապրել և աշխատել է Պոլիեն Նիկոլաևիչ Յակովլևը։ |
Աշխատություններ խմբագրել
- Жмых и Мазан. - Ростов н/Д: Буревестник, 1925.
- Наша взяла. - Ростов н/Д: Азово-Черноморское кн. изд., 1926.
- Петькины друзья. - Ростов н/Д: Буревестник, 1925.
- Дзинь-Фу-Фун. - Ростов н/Д: Севкавкнига, 1926.
- Наша взяла. - Ростов н/Д: Северный Кавказ, 1931.
- Старый и малый. - Ростов н/Д: Северный Кавказ, 1933.
- Первый ученик. - М. - Л.: Изд-во Детской литературы 1941.
- Первый ученик. - Ростов н/Д: Азово-Черноморское изд-во, 1934.
- Первый ученик. - Ростов н/Д: Ростиздат, 1938.
- Девушка с хутора. - Ростов н/Д: Ростиздат, 1949.
- Девушка с хутора. - Ростов н/Д: Ростиздат, 1966.
- Девушка с хутора. - Ростов н/Д: Наша взяла. Краснодар, 1982.
- Девушка с хутора. - Ростов н/Д: Ростиздат, 1966.
- Яковлев, П. Первый ученик: повесть /П. Н. Яковлев. - Ростов н/Д: Ростовское книжное изд-во, 1985. - 224с.
- Гимназисты. (Семья Мироновых). - Ковчег, 2004.
- Рождение отряда. Пятигорск, 1942
Գրականություն խմբագրել
- Агуренко Б. «Все это хорошо, но мало, мало!» / Б. Агуренко // Вечерний Ростов. - 1998. - 28 дек.
- Барсуков Э. Обыкновенный волшебник / Э. Барсуков // Ковчег: альманах. - 2004. - № 4. - С.166-168.
- Гегузин И. Друг детворы / И. Гегузин // Добрый след: Рассказы краеведа. - Ростов н/Д, 1987. - С.40-44.
- Гегузин И. О детях для детей: К 100-летию со дня рождения П. Н. Яковлева / И. Гегузин // Дон. - 1983. - № 12. - С.154 - 159.
- Гегузин И. Писательская династия / И.Гегузин // Комсомолец. - 1991. - 18 июля.
- Григорьян Л. Короткие встречи / Л. Григорьян // Ковчег Кавказа. - 2002. - № 1(янв.). - С.13.
- Григорьян Л. Полиен Яковлев (страницы воспоминаний) / Л. Григорьян // Комсомолец. - 1990. - 12 сент.
- Жак В. Кто написал эту повесть / В. Жак // Яковлев П. Девушка с хутора. - Ростов н/Д, 1966. - С.261 - 263.
- Немиров Ю. Полиен Яковлев: судьба и книги / Ю. Немиров // Вечерний Ростов. - 1975. - 15 февр.
- Панова В. П. Н. Яковлев и его книги / В. Панова // Яковлев П. Н. Первый ученик. - Ростов н/Д, 1973. - С.5-7.
- Прохоренко И. Ф. Полиен Яковлев: литературная викторина по книге «Первый ученик» / И. Ф. Прохоренко // Литературные викторины для учащихся 5-9 классов. - Ростов н/Д. - С.197-201.
- Тартынский Л. Детский писатель казнен фашистами / Л. Тартынский // Вечерний Ростов. - 2009. - 12 янв. - С.6.
- Яковлев В. Твой папа-лапа: Воспоминания об отце / В. Яковлев // Ковчег: альманах. - 2004. - № 4. - С.230-233.
- Яковлев В. П. Отец / В. П. Яковлев // Донской временник. Год 1998-й. - Ростов н/Д, 1997. - С.72-74.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Екатерина Кольцова-Царёва. Набатные строки из пламени ада. Мемориал. Яковлев Полиен 1883-1942. 2014.
- ↑ Первый ученик
- ↑ Екатерина Кольцова-Царёва. Набатные строки из пламени ада. Мемориал. Яковлев Полиен 1883—1942. 2014. Свидетельство о публикации № 214062300444
- ↑ «Полиен Яковлев: судьба и книги. Ростовская областная библиотека им. В. М. Великиной». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Яковлев Полиен Николаевич. Библиотека Красносулинского района.
- Полиен Яковлев: судьба и книги Արխիվացված 2017-06-06 Wayback Machine. Ростовская областная библиотека им. В. М. Великиной.