Պոլիբիոս (հին հունարեն՝ Πολύβιος, լատին․՝ Polybius մ.թ.ա. 201 թ․, Մեգալոպոլ, Արկադիա - մ.թ.ա. 120 թ․), հույն պատմիչ, պետական գործիչ և զորավար, 40 գրքից բաղկացած «Ընդհանուր պատմության» հեղինակ։ Աշխատությունից լրիվ պահպանվել են առաջին հինգ գրքերը, մյուսները հասել են հատվածաբար։ Իր աշխատությունը Պոլիբիոսը սկսում է Իտալիայից մ.թ.ա. 272 թ. Պյուրոսի հեռանալուց հետո տեղի ունեցած անցքերով ու ավարտվում մ.թ.ա. 146 թ. Կարթագենի և Կորնթոսի կործանմամբ ու Հռոմին Հունաստանի ենթարկումով։

Պոլիբիոս
հին հունարեն՝ Πολύβιος, լատին․՝ Polybius
Դիմանկար
Ծնվել էոչ ուշ քան մ. թ. ա. 199
ԾննդավայրՄեգալոպոլիս
Մահացել էոչ վաղ քան մ. թ. ա. 133
Մահվան վայրՀունաստան
ՔաղաքացիությունAchaean League
Մայրենի լեզուհին հունարեն
ԵրկերThe Histories?
Մասնագիտությունպատմաբան, ռազմական գործիչ և գրող
Ծնողներհայր՝ Lycortas?
 Polybius Վիքիպահեստում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլիբիոս» հոդվածին։