Պոդխրեբտովոյե
գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում
Պոդխրեբտովոյե (նախկինում՝ Այլա, ռուսերեն՝ Подхребтовое), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում, Նեչեպսուխո գետի ափին։ Գտնվում է Տուապսեից 57 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 231 մ բարձրության վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Պոդխրեբտովոյե | |||
ռուս.՝ Подхребтовое | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Շրջան | Տուապսեի շրջան | ||
Հիմնադրված է | 1866 թ. | ||
ԲԾՄ | 231 մ | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Բնակչություն | 44 մարդ (2010) | ||
Ազգային կազմ | հայեր, ռուսներ | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | +786167 | ||
Փոստային դասիչ | 352857 | ||
ՍՎՏԲՀԴ | 03 255 558 011 | ||
|
Բնակչությունը խմբագրել
Ներկայումս գյուղում բնակվում են հայեր և ռուսներ։ 1905 թվականին գյուղն ուներ 31 տուն, բացառությամբ հայեր, իսկ 1920 թվականին՝ 24 տուն և 197 բնակիչ, կրկին հայեր, որից 102 տղամարդ, 95 կին և 92 երեխա։
Հաշվառման տարեթիվը | Բնակիչների թվաքանակը |
---|---|
1999 | 69 |
2002 | 43 |
2010 | 44 |
Բնակիչներն զբաղվում են այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ Գյուղն ուներ տարրական դպրոց և ակումբ։
Պատմությունը խմբագրել
Գյուղը հիմնադրել են Չարշամբայից եկած հայերը` 1864-1866 թվականներին։
Արտաքին հղումներ խմբագրել
- Բնակչության` 2010 թվականի համառուսական հաշվառումներ Արխիվացված 2014-05-17 Wayback Machine
- Տուապսեի շրջանի գյուղերի կազմավորման պատմություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |