Պոգրի սաֆարի
Պոգրի սաֆարի (ֆր.՝ Safari de Peaugres), կենդանաբանական այգի և զվարճանքների կենտրոն, որը գտնվում է Ֆրանսիայի Հանրապետության Օվերն Ռոն Ալպեր երկրամասի Արդեշի դեպարտամենտի Պոգր փոքրիկ բնակավայրում։ Համարվում է Արդեշի դեպարտամենտի ամենազբոսաշրջային օբյեկտներից մեկը[1], որի ընդհանուր տարածքը կազմում է շուրջ 80 հեկտար։
Աֆրիկյան փղերի ազատավանդակը Պոգրի սաֆարի պարկում | |
Տեսակ | կենդանաբանական այգի |
Երկիր | Ֆրանսիա |
Վարչատարածք | | Ֆրանսիա |
Տեղագրություն | Պոգր, Արդեշի դեպարտամենտ, Ֆրանսիա |
Հիմնվել է | 1974 |
Բացվել է | 1974 թվական |
Մակերես | 80 հեկտար |
Սեփականատեր | Ֆրանսիայի Հանրապետություն |
Հիմնադրվել է 1974 թվականին՝ ֆրանսիացի ձեռնարկատեր և ներդրող Պաու դե Լա Պանուսի կողմից։ Ներկայումս այն հանդիսանում է պետության սեփականությունը։ Կենդանաբանական այգին համալրված է շուրջ 120 տեսակի 800 կենդանիներով, այդ թվում՝ կաթնասուններով (ծովային ևս), վայրի թռչուններով, սողուններով, երկկենցաղներով և ձկներով։ Պոգրի սաֆարին կենդանաբանական այգիների և ակվարիումների համաշխարհային և եվրոպական ասոցիացիաների անդամ է և համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին։
Տես նաև խմբագրել
Պատկերասրահ խմբագրել
-
Վեցզոտանի զրահակիր (Euphractus sexcinctus)՝ Հարավային Ամերիկայի բնաշխարհիկ
-
Սովորական փոկ` (Phoca vitulina)՝ տարածված են Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ջրերում
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Պոգրի սաֆարին արդեն քառասուն տարեկան է». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոգրի սաֆարի» հոդվածին։ |