Պյութագորաս (քանդակագործ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պյութագորաս (այլ կիրառումներ)

Պյութագորաս Հռգիոնցի (հուն․՝ Πυθαγόρας ο Ρήγιος, մ.թ.ա. 6-րդ դար, Սամոս, Հյուսիսային Եգեյան կղզիներ, Հունաստան - մ.թ.ա. 5-րդ դար), հույն քանդակագործ։ Ստեղծագործել է մ․ թ․ ա․ V դ․ 1-ին կեսին Հռեգիոնում (Հվ․ Իտալիա)։ Կերտել է հաղթող-աթլետների քանդակներ։ Աշխատանքները (բոլորն էք բրոնզից) չեն պահպանվել։ Նրա «Կաղ Փիլոկտետեսը» հայտնի է Լուվրում գտնվող գեմմայից և մարմարյա իրանի քանդակից (հռոմ․ պատճեն, սկզբում՝ Վալենտինիի պալացցո, Հռոմ)։ Օ․ Ֆ․ Վալդհաուերի կողմից «Հակինթոս» (այսպես կոչված՝ «էրոտ Սորանցո», էրմիտաժ, Լենինգրադ) քանդակը Պյութագորասին վերագրելը համընդհանուր ընդունելություն չի գտել։

Պյութագորաս
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. 6-րդ դար
ԾննդավայրՍամոս, Հյուսիսային Եգեյան կղզիներ, Հունաստան
Մահացել էմ.թ.ա. 5-րդ դար
ԵրկերAdrano youth?, Charioteer of Delphi?, Leontiskos statue at Olympia?[1], Protelaos statue at Olympia?[2], Euthymos statue at Olympia?[3], Dromeus statue at Olympia?[4], Astylos statue at Olympia?[5], Mnaseas statue at Olympia?[6] և Kratisthenes statue at Olympia?[7]
Մասնագիտությունքանդակագործ
 Pythagoras of Rhegion Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Παυσανίας 6.4.4 // Հունաստանի նկարագրություն (հին հունարեն.)
  2. Παυσανίας 6.6.1 // Հունաստանի նկարագրություն (հին հունարեն.)
  3. Παυσανίας 6.6.6 // Հունաստանի նկարագրություն (հին հունարեն.)
  4. Παυσανίας 6.7.10 // Հունաստանի նկարագրություն (հին հունարեն.)
  5. Παυσανίας 6.13.1 // Հունաստանի նկարագրություն (հին հունարեն.)
  6. Παυσανίας 6.13.7 // Հունաստանի նկարագրություն (հին հունարեն.)
  7. Παυσανίας 6.18.1 // Հունաստանի նկարագրություն (հին հունարեն.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյութագորաս (քանդակագործ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 339