«Պյոտր Ռյաբինկին» (ռուս.՝ «Пётр Рябинкин»), 1972 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Դամիր Վյատիչ-Բերեժնիխը Վադիմ Կոժևնիկովի համանուն վեպի հիման վրա[2]։

Պյոտր Ռյաբինկին
ռուս.՝ Пётр Рябинкин
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ և դրամա
Թվական1972
Լեզուռուսերեն
ՌեժիսորԴամիր Վյատիչ-Բերեժնիխ
Սցենարի հեղինակԴամիր Վյատիչ-Բերեժնիխ և Վադիմ Կոժևնիկով
ԴերակատարներՎադիմ Սպիրիդնով, Լև Պրիգունով, Վալերի Նոսիկ, Պյոտր Լյուբեշկին, Լեոնիդ Կուրավլյով, Olga Soshnikova?, Նատալյա Գվոզդիկովա, Վլադիմիր Նոսիկ, Կիրիլ Ստոլյարով, Ռադներ Մուրատով, Նիկոլայ Բարմին, Վալենտինա Անանինա, Վլադիմիր Պիցեկ, Ալեքսանդրա Դանիլովա, Վիկտոր Ուրալսկի, Գերման Յուշկո, Վիկտոր Շուլգին և Ելենա Վոլսկայա
ՕպերատորSergey Zaytsev?
ԵրաժշտությունԵվգենի Պտիչկին
ԿինոընկերությունՄոսֆիլմ

Պրեմիերան կայացել է 1973 թվականի ապրիլին։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է նախկին բանվոր, ապա՝ արտադրամասի պետ Պյոտր Ռյաբինկինի մասին, որին ընկերներն ընտրում են հայրենի գործարանի կուսկոմի ազատված քարտուղար։ Կոմիտեի նիստում Ռյաբինկինը հիշում է իր առաջին սերը, հանրակացարանում անցկացրած առաջին բարդ ընտանեկան ամիսները, առաջին սխալները, որոնք կատարել է ինքը՝ լինելով դեռ անփորձ վարպետ։ Այնուհետև Հայրենական մեծ պատերազմի տարիներին մեկնել է ռազմաճակատ, կռվել ֆաշիստների դեմ և վիրավորվել։ Ապա հիշում է վախի իմաստալից, հանգիստ հաղթահարումը փամփուշտների և արկերի դղրդյունների ներքո։

Դերերում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել