Պյոտր Կոզլով
Պյոտր Կուզմիչ Կոզլով (ռուս.՝ Пётр Кузьми́ч Козло́в, հոկտեմբերի 3 (15), 1863 կամ 1863, Դուխովշչինա, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 26, 1935[1][2] կամ 1935, Պետերգոֆ[3]), Կենտրոնական Ասիայի խորհրդային հետազոտող, ՈւԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1928)։ 1899-1901 թվականներին ղեկավարել է մոնղոլա-տիբեթական արշավախումբը (Հուանհե, Յանցզի, Մեկոնգ գետերի վերին հոսանքներում), գրել «Մոնղոլիա և Կամ» (1905-1906) գիրքը։ 1907-1909 թվականին գլխավորել է մոնղոլա-սիչուանյան արշավախումբը, Գոբի անապատում հայտնաբերել Հարա-Հոտո քաղաքի մնացորդներ, տանգուտյան մշակույթի առարկաներ։ Հրատարակել է «Մոնղոլիա ու Ամդո և Հարա-Հոտո մեռյալ քաղաքը» (1923) գիրքը։ Կոզլովի անունով է կոչվում Տաբին Բողդո Օլա լեռնաշղթայի՝ սառցադաշտը։
Պյոտր Կոզլով ռուս.՝ Пётр Кузьмич Козлов | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3 (15), 1863 կամ 1863 |
Ծննդավայր | Դուխովշչինա, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 26, 1935[1][2] կամ 1935 |
Մահվան վայր | Պետերգոֆ[3] |
Գերեզման | Սմիոլենսկոե լյութերական գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, մարդաբան, արվեստագետ, հնագետ և ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա |
Ստորագրություն | |
Pyotr Kuzmich Kozlov Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118715348 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Royal Geographical Society Gold Medal Recipients — Royal Geographical Society, 2022.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 506)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Կոզլով» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Կոզլով» հոդվածին։ |