Պյոտր Գալպերին (հոկտեմբերի 2, 1902(1902-10-02), Տամբով, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 25, 1988(1988-03-25), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային հոգեբան, ՌՍՖՍՀ վաստակավոր գործիչ (1980 թ.), մանկավարժական գիտությունների դոկտոր (1965 թ.), պրոֆեսոր (1967 թ.):

Պյոտր Գալպերին
Ծնվել էհոկտեմբերի 2, 1902(1902-10-02)
Տամբով, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 25, 1988(1988-03-25) (85 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎոստրյակովոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհոգեբան
Հաստատություն(ներ)Institute of Neurology, Psychiatry and Narcology? և Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտհոգեբանություն
Ալմա մատերԽարկովի ազգային բժշկական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանհոգեբանական գիտությունների դոկտոր և մանկավարժական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարԱլեքսեյ Լեոնտև
Եղել է գիտական ղեկավարVasily Davydov?, Nikolay Nechayev?, Lyudmila Obukhova?, Yakov Ponomaryov?, Q21154201?, Q28498804? և Nína Talýzina?
Հայտնի աշակերտներQ21096998?, Nikolay Nechayev?, Lyudmila Obukhova?, Q21154201?, Yakov Ponomaryov? և Q4519110?
Պարգևներ
ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Խարկովի պետական բժշկական համալսարանը (1926 թ.): 1926-1941 թվականներին աշխատել է Ուկրաինայի հոգենյարդաբանական ակադեմիայում, իրականացրել է հոգեբանական աշխատանք Խարկովում և Դոնեցկում, ակտիվորեն մասնակցել է Խարկովյան հոգեբանական դպրոցի հոգեբանների (Ալեքսեյ Լեոնտև, Ալեքսանդր Զապորոժեց, Լիդիա Բոժովիչ, Պյոտր Զինչենկո և այլք) աշխատանքներին։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1936 թվականին «Մարդկային միջոցների հոգեբանական տարբերությունը կենդանիների օժանդակ միջոցներից» թեմայով։ 1941-1943 թվականներին ծառայել է Կարմիր բանակում` որպես տարհանման հոսպիտալի բուժական բաժանմունքի ղեկավար։ 1943 թվականից աշխատել է Մոսկվայի պետական համալսարանում, եղել է դոցենտ, պրոֆեսոր (1966 թվականից), հոգեբանության ֆակուլտետի տարիքային հոգեբանության ամբիոնի վարիչ (1971 թվականից), մասնագետ-խորհրդատու (1983 թվականից)։

Թաղված է Մոսկվայում` Վոստրյակովյան գերեզմանատանը[1]։

Գիտական ներդրում խմբագրել

Կիրառական հոգեբանության ոլորտում իրականացրել է համակարգային հետազոտություն` ուղղված ապագա գործունեության կողմնորոշմանը, և դրա հիման վրա ստեղծել է մտավոր գործողությունների աստիճանական ձևավորման տեսություն։

Հիմնական աշխատություններ խմբագրել

  • Психологическое отличие орудий человека от вспомогательных средств животного. Кандидатская диссертация.- Харьков, 1937. (ռուս.)
  • Об установке в мышлении // Труды республиканской конференции по педагогике и психологии. — Киев, 1941. (укр. яз.) (ռուս.)

idem, idem (ռուս.)

  • Развитие исследований по формированию умственных действий // Психологическая наука в СССР. — М., 1959. — Т. 1. (ռուս.)
  • Гальперин П. Я. Основные результаты исследований по проблеме «формирование умственных действий и понятий» : Доклад на соискание учен. степени д-ра пед. наук (по психологии) по совокупности работ. — М.: Б. и., 1965. — 51 с. (ռուս.)
  • Гальперин П. Я. Психология мышления и учение о поэтапном формировании умственных действий. — Исследования мышления в советской психологии. М., 1966 (ռուս.)
  • Гальперин П. Я. Введение в психологию. — М.: Изд-во Моск. ун-та, 1976. — 150 с. (ռուս.)
  • Экспериментальное исследование внимания. М., 1974 (համահեղինակությամբ); (ռուս.)
  • Гальперин П. Я. Введение в психологию. — М., 1976 (ռուս.)
  • Актуальные проблемы возрастной психологии. М., 1978; (ռուս.)
  • Методы обучения и умственное развитие ребенка. М., 1985; (ռուս.)
  • Психология как объективная наука. М., 1995. (ռուս.)

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել