Պյոտր Ալեքսեևիչ Ալեքսեև (հունվարի 14 (26), 1849 կամ 1849, Նովինսկոե, Սիչևսկի գավառ, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 16 (28), 1891, Յակուտական մարզ, Ռուսական կայսրություն), ռուս առաջին բանվոր-հեղափոխականը։ Հեղափոխական գործունեության համար 1875 թվականի ապրիլին ձերբակալվել է, իսկ, 1877 թվականին՝ «50-ի դատավարությամբ» դատապարտվել 10 տարվա տաժանակիր աշխատանքի Յակուտիայում։ Դատարանում արտասանած՝ «Կբարձրանա միլիոնավոր բանվոր մարդկանց մկանուտ ձեռքը, և զինվորների սվիններով պաշտպանված դեսպոտիզմի լուծը հողմացրիվ կլինի» վերջին խոսքը Վլադիմիր Իլյիչ Լենինն անվանել է «... ռուս բանվոր-հեղափոխականների մեծ մարգարեությունը»։ Ալեքսեևը Յակուտիայից վերադառնալիս՝ ճանապարհին սպանվել է ավազակի ձեռքով։

Պյոտր Ալեքսեև
Դիմանկար
Ծնվել էհունվարի 14 (26), 1849 կամ 1849
ԾննդավայրՆովինսկոե, Սիչևսկի գավառ, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 16 (28), 1891
Մահվան վայրՅակուտական մարզ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, հեղափոխական և աշխատանքային
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 160