Պյատիգորսկի հայկական պետական դրամա
Պյատիգորսկի հայկական պետական դրաման հիմնադրել է Վահան Տերյանը։ Թատրոնի ղեկավար-ռեժիսորը եղել է Օվի Սևումյանը։ Առաջին ներկայացումը եղել է «Պատվի համար»-ը, որը բեմադրվել է 1918 թվականի հուլիսի 30-ին։ Թատրոնը դադարեցրել է իր գործունեությունը, երբ 1919 թվականին սպիտակ գվարդիականները ներխուժել են քաղաք։ Թատրոնի փակվելուց հետո Սևումյանը մեկնում է Թիֆլիս, որտեղ փորձում է մեկ այլ թատրոն հիմնել[1]։
Պյատիգորսկի հայկական պետական դրամա | |
---|---|
Տեսակ | թատրոն |
ռեժիսոր | Օվի Սևումյան |
Հիմնադիրներ | Վահան Տերյան |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվելու վայրը | Պյատիգորսկ, ՌԴ |
Փակման ամսաթիվ | 1919 թ. |
Թատրոնում բեմադրված ներկայացումները խմբագրել
Աղբյուրներ խմբագրել
- ↑ Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.