Պլանկի ջերմաստիճան, ջերմաստիճանի չափման միավորը բնական միավորներով, Պլանկի միավորների համակարգում։ Նշանակվում է TP։ Ժամանակակից տիեզերագիտական պատկերացումների համաձայն, այն Տիեզերքի ջերմաստիճանն է Մեծ Պայթյունի սկզբնական պահին (Պլանկի ժամանակ

Սահմանումը խմբագրել

Պլանկի ջերմաստիճանը սահմանվում է որպես

  1,41679(11)×1032 Կ (այլ կերպ ասած, Պլանկի ջերմաստիճանը 141 նոնիլիոն 679 օկտիլիոն աստիճան է),

որտեղ mPՊլանկի զանգվածն է, c-ն՝ լույսի արագությունը վակուումում,

 -ը՝ Պլանկի հաստատունը,

k-ն՝ Բոլցմանի հաստատունը, G-ն՝ գրավիտացիոն հաստատունը։

Փակագծերի երկու թիվը արտահայտում են Պլանկի ջերմաստիճանի անորոշությունը (ստանդարտ շեղումը)[1]։ Այլ ջերմաստիճանային սանդղակներով Պլանկի ջեմրաստիճանը կարելի է արտահայտել, օրինակ, 0 °C = 273.15 K = 1.9279 անգամ 10−30TP։

Նշանակությունը խմբագրել

Պլանկի ջերմաստիճանը այն միավորներից է, որոնք ներկայացնում են հիմնարար սահմանները քվանտային մեխանիկայում։ Ժամանակակից տեսական ֆիզիկան ի վիճակի չէ նկարագրել ավելի բարձր ջերմաստիճան ունեցող որևէ մարմին, քանի դեռ կատարելապես մշակված չէ քվանտային գրավիտացիայի տեսությունը[2]։ Պլանկի ջերմաստիճանից բարձր ջերմաստիճաններում մասնիկների էներգիան այնքան մեծ է դառնում, որ ձգողականության ուժերը նրանց միջև համեմատելի են դառնում մյուս հիմնարար փոխազդեցությունների հետ։

Տես նաև խմբագրել

Հղումներ խմբագրել

  1. «CODATA Value: Planck temperature». The NIST Reference on Constants, Units, and Uncertainty. NIST. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 12–ին-ին.
  2. Nova: Absolute Hot

Արտաքին հղումներ խմբագրել