Պլազմային ռեակտոր
Պլազմային ռեակտոր պլազմաքիմիական կամ պլազմային մետալուրգիական ագրեգատի հանգույց, որում իրականացվում են ջերմազանգվածափոխանակության պրոցեսները և ցածր ջերմաստիճանային պլազմայի մասնակցությամբ ընթացող քիմիական ռեակցիաները։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/96/ICP-small.jpg/220px-ICP-small.jpg)
Պլազմային ռեակտոր են կոչվում ոչ միայն առանձին հանգույցները, այլև պլազմային ագրեգատներն ամբողջությամբ։
Հիմնական պահանջներ
խմբագրելՊլազմային ռեակտորներին ներկայացվող հիմնական պահանջներն են․ ռեագենտների բավականաչափ լրիվ խառնումը, փոխազդեցության գոտու պահանջվող երկարության ապահովումը, արդյունավետ ջերմազանգվածափոխանակության պայմանների ստեղծումը նվազագույն ջերմային կորուստների դեպքում։ Եթե պլազմայի ստեղծման համար կիրառում են բարձր հաճախային ինդուկցիոն պլազմատրոններ, ապա հնարավոր է ռեակցիոն գոտու և պարպման ծավալի համատեղում (այսպես կոչված, բաց տիպի Պլազմային ռեակտոր)։
Շիթային պլազմային ռեակտորներ
խմբագրելՇիթային պլազմային ռեակտորները, որոնցում պլազման ստացվում է ձևավորված շիթի տեսքով, լինում են ուղղահոս և հանդիպական հոսքերով։ Պլազմային հոսքի հավասարաչափ ջերմային դաշտ ստեղծելու, դրա հզորությունը մեծացնելու, ռեագենտների խառնումը բարելավելու, ջերմազանգվածափոխանակությունն ինտենսիվացնելու համար հեռանկարային են բազմաղեղ պլազմային ռեակտորները։
Տես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 314)։ |