Պիցցայի վաճառքի ավտոմատ
Պիցցայի վաճառքի ավտոմատ (պիցցեմատ), պիցցա վաճառող վենդինգային ավտոմատ։ Այս առևտրային ապարատի հիմնական տեսակներն են սառեցված պիցցան (որն ավտոմատը տաքացնում է) վաճառող և պիցցան անմիջապես վաճառքից առաջ պատրաստող (այդ թվում նաև պատրաստում է խմորը) ավտոմատները։
Պատմություն խմբագրել
Պիցցեմատի ստեղծման գաղափարը ծագել է Իտալիայում, սակայն ներկայում պիցցեմատների արտադրություն գործում է նաև մի շարք այլ երկրներում[1]։
Նկարագրություն խմբագրել
Պիցցեմատը մետաղյա պատյանի մեջ ամփոփված ավտոմատացված մեխանիզմ է, որի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 2 մետր[1], նրանում զգալի տեղ է զբաղեցնում սառնարանային հատվածը։ Սառնարանային խցիկում դրված են պոլիէթիլենով պատված սառը պիցցաներ, որոնք հատուկ մեխանիզմով տեղափոխվում են բաժանմունք, որտեղ նրանք ազատվում են պոլիէթիլենից և ուղարկվում վառարան։ Սառը (այլ ոչ թե սառեցված) պիցցաների պահպանման այս տեխնոլոգիան ստացել է «կենդանի մթնոլորտ» անվանումը, որը հիմնված է այն բանի վրա, որ չսառեցված արտադրանքի համն էապես տարբերվում է այն մթերքների համից, որոնք ստանդարտ սառեցում են անցել և հետևաբար, կորցրել են իրենց մի շարք հատկությունները։
Ավելի առաջադեմ տարբերակների մեջ բաղադրիչները պահվում են առանձին և խառնվում են պատրաստման ընթացքում։ Նման մեքենաների աշխատանքի ժամանակը շատ ավելի երկար է, քանի որ գործընթացը կարող է ներառել խմորի պատրաստումն անմիջապես պատրաստման գործընթացում։
Պիցցայի օպտիմալ թխման համար օգտագործվում է փայտի վառարանի էֆեկտով տեխնոլոգիա (խողովակաձև էլեկտրատաքացուցիչների օգտագործումը տվյալ տեխնոլոգիայի տարատեսակներից մեկն է)։ Պատրաստի արտադրանքի համային որակները ուղղակիորեն կախված են այն ջերմաստիճանից, որով պիցցան թխվում է վառարանում։ Այսպես, խողովախաձև էլեկտրատաքացուցիչների օգտագործման վրա հիմնված տեխնոլոգիայի կիրառման դեպքում օպտիմալ ջերմաստիճան է համարվում 300 °C ջերմաստիճանը։
Պիցցեմատի ժողովրդականությունը հիմնված է ներկայում սնվելու տարածված ձևի՝ տան, աշխատանքի գնալու կամ աշխատանքից վերադառնալու ճանապարհին ուտելու վրա։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Это интересно: пиццамат. Статья с сайта "Век вендинга"