Պիրվելի Քեսալո
Պիրվելի Քեսալո (վրաց.՝ პირველი ქესალო, ադրբ.՝ Birinci Kosalı), գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլի երկրամասի Մառնեուլի մունիցիպալիտետում։
Գյուղ | ||
---|---|---|
Պիրվելի Քեսալո | ||
վրաց.՝ პირველი ქესალო ադրբ.՝ Birinci Kosalı | ||
Երկիր | Վրաստան | |
Երկրամաս | Քվեմո Քարթլի | |
Մունիցիպալիտետ | Մառնեուլի | |
Խոսվող լեզուներ | ադրբեջաներեն | |
Բնակչություն | 1622 մարդ (2002) | |
Ազգային կազմ | ադրբեջանցիներ 100%[1] | |
Կրոնական կազմ | մուսուլմաններ[2] | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Աշխարհագրություն խմբագրել
Գյուղը գտնվում է Վրաստանի հարավում՝ Բորչալների պատմական տարածքում։ Սահմանակից է Մառնեուլի մունիցիպալիտետի Միորե Քեսալո, Քափանախչի, Իլմազլո, Մեծ Մուղանլո, Քիրաչ Մուղանլո, Թեկալի և Գարդաբանի մունիցիպալիտետի Նազարլո գյուղերին[3]։
Բնակչություն խմբագրել
Վրաստանի Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով, համաձայն 2002 թվականի պաշտոնական մարդահամարի, գյուղի բնակչությունը կազմում է 1622 մարդ, որոնց 100% ադրբեջանցիներ են[4]։
Տնտեսություն խմբագրել
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ, ոչխարաբուծությամբ, տավարաբուծությամբ և բանջարաբուծությամբ։ Գյուղում գործում է մթերային մարկետ[5], կա խմելու ջրի աղբյուր[6]։ Գյուղում գործում է միջնակարգ դպրոց[7] և կա խաղահրապարակ[8]։
2007 թվականի մարտին, Վրաստանի և Ադրբեջանի միջև հեռախոսային կապի ուժեղացման համար Մառնեուլի մունիցիպալիտետի վեց գյուղերում (Թազաքենդի, Ազիզքենդի, Քափանախչի, Միորե Քեսալո, Պիրվելի Քեսալո և Աղլեթի) անցկացվեցին հեռահաղորդակցության գծեր և ստեղծվեցին էլեկտրաֆիկացված հեռախոսակայաններ, որը բնակչությանը հնարավորություն տվեց օգտագործելու հեռախոսներ և ինտերնետ[9]։
Տեսարժան վայրեր խմբագրել
- Մզկիթ
Հայտնի տեղացիներ խմբագրել
- Օսման Ալիեվ-գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, Վրաստանի նախագահի կողմից կրթաթոշակի արժանացած անձ[10]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Վրաստանի գյուղական բնակչության վիճակագրական հաշվետվություն(վրաց.)
- ↑ Վրաստանում ադրբեջանական մուսուլմանական համայնքների վիճակագրության հաշվետվությունը(ռուս.)
- ↑ Գյուղի քարտեզը GeoNames.org կայքում(ռուս.)
- ↑ saqarTvelos mosaxleobis 2002 wlis pirveli erovnuli sayovelTao aRweris ZiriTadi Sedegebi Արխիվացված 2013-08-27 Wayback Machine(վրաց.)
- ↑ Մինիմարկետներ։ Մարկետ։ Հասցեն՝ Մարնեուլի, Պիրվելի Քեսալո(ռուս.)
- ↑ Ջրի խմելու աղբյուր։ Հասցեն՝ Մարնեուլի, Պիրվելի Քեսալո(ռուս.)
- ↑ Պիրվելի Քեսալո գյուղի դպրոցը(ռուս.)
- ↑ Սպորտային և մշակութային՝ Խաղահրապարակ(ռուս.)
- ↑ New telecommunication line to be constructed between Georgia and Azerbaijan(անգլ.)
- ↑ Marneulidəki Azərbaycan məktəblərinin 12 müəllimi Gürcüstan prezidentinin təqaüdünü alacaqdır(չաշխատող հղում) (ադրբ.)