Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պինոկիո (այլ կիրառումներ)

Պինոկիո (անգլ.՝ Pinocchio), «Walt Disney Productions»-ի երկրորդ լիամետրաժ անիմացիոն ֆիլմը, որը ստեղծված է իտալացի գրող Կարլո Քոլոդիի «Պինոկիոյի արկածները. փայտե տիկնիկի պատմությունը» հեքիաթի հիման վրա։ Մուլտֆիլմը պարգևատրվել է երկու «Օսկար» մրցանակով։ ԱՄՆում և Ռուսաստանում այն չունի որևէ տարիքային սահմանափակում։

Պինոկիո
անգլ.՝ Pinocchio
Изображение логотипа
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ, բադի մուվի, երաժշտական ֆիլմ, պատմություն հասունացման մասին, ավանդական մուլտֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում
ԿերպարներՊինոկիո, Geppetto?, Jiminy Cricket?, Stromboli?, The Coachman?, Կապույտ փերի, Honest John?, Monstro?, Lampwick?, Ֆիգարո, Cleo?, Gideon?, Dutch Puppet?, French Puppets?, Russian Puppets? և Alexander?
Գործողության վայրԻտալիա
Հորինված երկիրDisney's Pinocchio universe?
Հիմնված էՊինոքիոյի արկածները[1]
Շարքի մասն էWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
ՌեժիսորԲեն Շարպստին[2][3][1], Հիմիլտոն Լասկի[2][3][1], Նորմ Ֆերգյուսոն[2][3][1], Թի Հի[2][3][1], Ուիլֆրեդ Ջեքսոն[2][3][1], Ջեք Քիննի[2][3][1] և Բիլ Ռոբերտս[2][3][1]
ՍցենարիստԱուրելիուս Բատալյա[2][3][1], Թեդ Սիրս[2][3][1], Ուիլյամ Քոտտրելլ[2][3][1], Օտո Ինգլանդեր[2][3][1], Էդրիան Պեններ[2][3][1], Ուեբ Սմիթ[2][3][1] և Joseph Sabo?[2][3][1]
ՀնչյունավորումԴիք Ջոնս[2][3][4][…], Քլիֆ Էդվարդս[2][3][4][…], Քրիստիան Ռաբ[2][3][4][…], Չարլզ Ջուդելս[2][3][4][…], Ուոլթեր Կատլետ[2][3][4][…], Էվելին Վենեբեյլ[2][3][5][…], Ֆրենկի Դարո[2][3][5][…], Դոն Բրոդի[2][3][6], Jack Mercer?[6], Մել Բլանկ[7], Մերիոն Դարլինգթոն[8] և Patricia Page?[9]
ՊրոդյուսերՈւոլթ Դիսնեյ[1]
ԵրաժշտությունՓոլ Սմիթ[2][3][4][…] և Լի Հերլայն[2][3][5][…]
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՈւոլթ Դիսնեյ ընկերություն[1]
ԴիստրիբյուտորRKO Pictures[2][3][1]
Տևողություն88 րոպե[2][3]
ՇարքWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
Թվականփետրվարի 23, 1940[2][3]
ԱռաջադրումՕսկար լավագույն երաժշտության համար
Պարգևներ
Օսկար լավագույն երաժշտության համար
MPAA վարկանիշG
Բյուջեմոտ 2 500 000 $[10]
Շահույթ84 254 167 $[11] և 121 892 045 $[12]
d23.com/a-to-z/pinocchio-film/(անգլ.)

Սյուժե խմբագրել

Մի օր Ջիմինի անունով ծղրիդը իր ճանապարհորդության ժամանակ ընկնում է Ջեպետո անունով վարպետի արհեստանոց, որտեղ նա ավարտում էր իր վերջին ստեղծագործությունը՝ փայտե տիկնիկը, որին վարպետը տվել էր Պինոկիո անունը։ Քնելուց առաջ վարպետը երազանք է պահում, որ Պինոկիոն դառնա իսկական տղա և քնում է։

Գիշերը վարպետի տուն է մտնում Կապույտ Փերին և իրականացնում է նրա երազանքը. նա կենդանացնում է Պինոկիոյին, բայց թողնում է նրան փայտից և ասում, որ նա կդառնա իրական տղա այն ժամանակ, երբ լինի մաքուր, խիզախ և բարի։ Այդ ժամանակ հայտնվում է Ջիմինին և Փերին նրան դարձնում է Պինոկիոյի խիղճը և Պինոկիոյին խորհուրդ է տալիս, որ միշտ լսի իր խղճի ձայնին։

Առավոտյան Ջեպետոն արթնանում է և տեսնում, որ իր երազանքն իրականացել է։ Նա անչափ ուրախանում է և հաջորդ օրը Պինոկիոյին ուղարկում դպրոց։ Դպրոց գնալու ճանապարհին Պինոկիոն ծանոթանում է Ազնիվ Ջոն աղվեսի և Գիդեոն կատվի հետ, որոնք որոշում են վաճառել տղային Սթրոմբոլիի տիկնիկային թատրոնին։ Նրանք տղային պատմում են հռչակի և հայտնիության մասին, կարողանում են նրան խաբել և ի վերջո տղան ինքն իրեն վաճառում է թատրոնին։

Պինոկիոն կարճ ժամանակահատվածում դառնում է թատրոնի աստղը։ Այդ ժամանակ վարպետ Ջեպետոն անհանգստանում է և սկսում փնտրել նրան։ Որոշ ժամանակ անց Պինոկիոն որոշում է տուն գնալ, բայց Սթրոմբոլին փակում է նրան վանդակում։ Ջիմինին վերադառնում է և իմանալով այդ ամենի մասին փորձում է ազատել Պւինոկիոյին։ Այդ ժամանակ նրանց մոտ է հայտնվում Կապույտ Փերին և սկսում է հարցեր տալ Պինոկիոյին։ Պինոկիոն սկսում է մի անիրական պատմություն պատմել և այդ ժամանակ նրա քիթը մեծանում է։ Փերին ասում է, որ քիթը մեծանում է խաբելու պատճառով և Պինոկիոն ներողություն է խնդրում։ Փերին ետ է վերադարձնում նրա նորմալ քիթը և ազատում վանդակից։ Պինոկիոն և Ջիմինին ուղևորվում են տուն։

Այդ ժամանակ կառապանը Ազնիվ Ջոնին և Գիդեոնին առաջարկում է դպրոցի շրջակայքից հավաքել և իրենց մոտ տանել դասերից խուսափող և չար տղաներին, որի դիմաց նրանք պետք է վարձատրվեին։ Այնուհետև այդ տղաներին տանելու էին Հաճույքի կղզի։ Նրանք համաձայնվում են։

Պինոկիոյի տուն գնալու ճանապարհին նրան բռնում է Ազնիվ Ջոնը, համոզում է, որ նա հիվանդ է և առաջարկում է գնալ Հաճույքի կղզի, որպեսզի բուժվի։ Պինոկիոն համաձայնվում է և գնում։ Ջիմինին լսում է, որ այդ կղզում երեխաներին վերածում են ավանակների և գնում է Պինոկիոյին այդ լուրը հայտնելու։ Կիսով չափ ավանակ դարձած վերջինիս հաջողվում է փախչել այնտեղից և նետվել ջրի մեջ։ Ջրից դուրս գալուց հետո նրանք գնում են տուն և տեսնում, որ այնտեղ ոչ ոք չկա; Այդ ժամանակ գալիս է մի աղավնի և Պինոկիոյին տալիս է թղթի մի կտոր, որի վրա գրված էր, որ Ջեպետոն ընկել է մեծ կետի ստամոքսի մեջ և մահանում է սովից։ Պինոկիոյին հաջողվում է ազատել հորը կետի փորից իր կյանքի գնով։ Բայց այդ ժամանակ հայտնվում է Փերին և Պինոկիոյին դարձնում իրական տղա։

Հնչյունավորում խմբագրել

  • Դիքի Ջոնս - Պինոկիո
  • Քլիֆ Էդվարդս - Ջիմինի
  • Քրիստիան Ռաբ - Ջեպետո
  • Մել Բլենք - Ֆիգարո, Քլիո, Գիդեոն
  • Ուոթլեր Քեթլեր - Ազնիվ Ջոն
  • Չարլզ Ջուդելս - Սթրոմբոլի, Կուչեր
  • Էվելին Վենեյբլ - Կապույտ Փերի
  • Ֆրենկի Դարրո - Ֆիտիլ
  • Թուրլ Ռեյվենսկրոֆտ - Մոնստրո

Պարգևներ խմբագրել

«Օսկար» մրցանակ, լավագույն երգի և լավագույն օրիգինալ սաունդռեքի համար։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Մուլտֆիլմը տարբերվում է հեքիաթից, հեքիաթում ավելի շատ հերոսներ կան, իսկ Ջեպետոն ավելի աղքատ է։
  • Մուլտֆիլմի որոշ հատվածներում օգտագործվում է լրիվ անիմացիա։
  • Մուլտֆիլմում Պինոկիոն լրիվ ավանակի չի վերածվում, իսկ հեքիաթում՝ վերածվում է։
  • Ոչ պաշտոնական շարունակությունը կոչվում է «Պինոկիոն և Խավարի Կայսրը»։
  • Մուլտֆիլմում Հաճույքի կղզին շատ նման է սովետական «Անգետիկը լուսնի վրա» մուլտֆիլմի Հիմարների կղզուն, սակայն Հիմարների կղզում նրանք վերածվում էին ոչխարների։
  • Մուլտֆիլմի սկզբում կարելի է տեսնել երկու գիրք՝ «Ալիսան հրաշքների աշխարհում» և «Փիթեր Պենը»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Pinocchio — 1940.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 Walt Disney: a guide to references and resourcesG. K. Hall & Co., 1979. — P. 17f.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 Maltin L. The Disney FilmsCrown Publishing Group, 1984. — P. 32. — ISBN 978-0-517-55407-4
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.cartoonbrew.com/wp-content/uploads/pinocchioad_b.jpg
  5. 5,0 5,1 5,2 http://www.cartoonbrew.com/wp-content/uploads/pinocchioad_c.jpg
  6. 6,0 6,1 Disney Voice Actors: A Biographical DictionaryJefferson: McFarland & Company, 2011. — P. 243. — ISBN 978-0-7864-6271-1
  7. Disney Voice Actors: A Biographical DictionaryJefferson: McFarland & Company, 2011. — P. 25. — ISBN 978-0-7864-6271-1
  8. Disney Voice Actors: A Biographical DictionaryJefferson: McFarland & Company, 2011. — P. 54. — ISBN 978-0-7864-6271-1
  9. Pitts M. R. RKO Radio Pictures Horror, Science Fiction and Fantasy Films, 1929-1956McFarland & Company, 2015. — P. 237. — ISBN 978-0-7864-6047-2
  10. Maltin L. The Disney FilmsCrown Publishing Group, 1984. — P. 37. — ISBN 978-0-517-55407-4
  11. http://boxofficemojo.com/movies/?id=pinocchio.htm
  12. Box Office Mojo — 1999.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պինոկիո (մուլտֆիլմ, 1940)» հոդվածին։