Պիզեռի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Եվդոկիայի գավառում[1][2]։ Գտնվում էր Եվդոկիա քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, Եվդոկիա-Նեոկեսարիա խճուղու վրա։ Հանդիսանում էր Պիզեռու գյուղախմբի կենտրոն։

Գյուղ
Պիզեռի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառԵվդոկիայի գավառ
Այլ անվանումներԲիզեռ, Բիզեռի, Բիզերի, Պիզառ, Պիզառի, Պիզեռ, Պիզեռն, Պիզերի, Պիծեռի, Պիծեռն
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ60255
Պիզեռի (Աշխարհ)##
Պիզեռի (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Ըստ ոմանց այս գյուղի տարածքում է գտնվում պատմական Պիզու քաղաքը։ Հայերի մի մասը բռնի մուսուլմանացվել է, իսկ մնացածը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

Ըստ Ինճիճյանի XVII դարում ուներ 800 տուն բնակիչ։ XX դարի սկզբին ուներ 50 տուն՝ 460 հայ բնակչով։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն և արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Պիզեռին ուներ XIV դարի եկեղեցի, Ս. Նշան հայտնի վանքը։ Գյուղում էր գտնվում Հովհան Ոսկեբերանի գերեզմանը։ Գյուղում և նրա շրջակայքում կան ընդարձակ ավերակներ

Կրթություն խմբագրել

Գյուղն ուներ դպրոց[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 335

Աղբյուրներ խմբագրել