Պիզայի թեք աշտարակ (իտալերեն։ Torre pendente di Pisa) կամ էլ պարզապես Պիզայի աշտարակ (La Torre di Pisa), աշտարակ է Իտալիայում։ Գտնվում է Պիզա քաղաքում։ Հայտնի է իր թեքությամբ և այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ուր որ է աշտարակը կփլվի։

Պիզայի աշտարակ
Piazza del Duomo*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Իտալիա Իտալիա
Տիպ մշակութային
Չափանիշներ i, ii, iv, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (անհայտ նստաշրջան)
Համար 395
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 395
ռուս..անգլ..ֆր.

Կառուցում խմբագրել

Աշտարակի շինարարության համար պահանջվել է մոտ 200 տարի, այն սկսվել է 1173 թվականի օգոստոսի 9-ին և երկու ընդմիջումներով շարունակվել է մինչև 1360 թվականը։ Նախագծի հեղինակն էր Բոնանո Պիզանոն։

Նախատեսված է եղել, որ աշտարակը պետք է լինի ուղղաձիգ, սակայն շինարարների սխալի պատճառով հիմնվելուց կարճ ժամանակ անց սկսել է թեքվել։

Չափսեր խմբագրել

Աշտարակի բարձրությունը գետնից 56.67 մ է, հիմքի մոտ պատերի հաստությունը 2.44 մ է, քաշը կազմում է 14 500 տոննա[1]։ Աշտարակն ունի 296 աստիճան։ Մինչև 1990 թվականից 2001 թվականներին կատարված վերակառուցման աշխատանքներն աշտարակի թեքությունը եղել է 5.5 աստիճան[2][3][4], սակայն ներկայումս 3.99 աստիճան է[5]։ Սա նշանակում է, որ աշտարակի գագաթի հորիզոնական տեղաշարժը կազմում է 3.9 մ[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Leaning Tower of Pisa Facts». Leaning Tower of Pisa. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.
  2. «EUROPE | Saving the Leaning Tower». BBC News. 2001 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2009 թ․ մայիսի 9-ին.
  3. «Tower of Pisa». Archidose.org. 2001 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 9-ին.
  4. «Leaning Tower of Pisa (tower, Pisa, Italy) – Britannica Online Encyclopedia». Britannica.com. Վերցված է 2009 թ․ մայիսի 9-ին.
  5. «E la Torre di Pisa non oscilla più». Scienze.TV. 2008 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 9-ին.
  6. tan3.98° × (55.86 մ + 56.70 մ)/2 = 4.4 մ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիզայի աշտարակ» հոդվածին։