Պիեռ Բերթլո
Պիեռ Էժեն Մարսելեն Բերթլո (ֆր.՝ Pierre Eugène Marcellin Berthelot , հոկտեմբերի 25, 1827[2][3][1][…], former 7th arrondissement of Paris, Փարիզ[4] - մարտի 18, 1907[5][3][1][…], Փարիզ[6][5]), ֆրանսիացի քիմիկոս, հասարակական գործիչ[12]։
Կենսագրություն խմբագրել
Պիեռ Բերթլոն ծնվել է Փարիզում, բժշկի ընտանիքում։ Պիեռ Բերթլոն սկզբում սովորել է Փարիզի համալսարանում, սակայն դասախոսների պատճառով փոխել է մասնագիտությունը և դարձել քիմիկոս։ Փարիզի ԳԱ անդամ (1864 թվականից) և անփոփոխ քարտուղարը (1889 թվականից), Պետերբուրգի ԳԱ թղթանդամ (1876 թվականից)[13]։ Ֆրանսիայի լուսավորության (1886–1887 թվականներին) և արտաքին գործերի (1895–1896 թվականներին) մինիստր։ Քիմիայի պրոֆեսոր Փարիզի բարձրագույն դեղագործական դպրոցում (1859 թվականից) և Քոլեջ դե Ֆրանսում (1865 թվականից)։
Գիտական աշխատանք խմբագրել
Սինթեզել է օրգանական բազմաթիվ միացություններ։ Գլիցերինի և ճարպաթթուների փոխազդմամբ ստացել է (1853–1854 թվականներին) ճարպեր՝ ապացուցելով դրանց սինթեզի հնարավորությունը։ Պիեռ Բերթլոն միաժամանակ պարզել է, որ գլիցերինը եռատոմ սպիրտ է։ Նրա այս աշխատանքները վերջնականապես խարխլեցին վիտալիզմի մասին եղած պատկերացումները։ Սկզբունքային նշանակություն ուներ աՏ04-ի առկայությամբ էթիլալկոհոլի սինթեզումը էթիլենի հիդրատացմամբ (1855 թվականից), մինչ այդ այն ստանում էին միայն շաքարային նյութերի խմորումից։ Պիեռ Բերթլոն առաջինն է սինթեզել մեթանը (1858 թվականից), էթանը, ացետիլենը (1860 թվականից), բենզոլը (1866 թվականից), նավթալինը, մրջնաթթուն են։ 1867 թվականին առաջարկել է օրգանական միացությունները յոդաջրածնով վերականգնելու ընդհանուր եղանակ։ Պիեռ Բերթլոն թերմոքիմիայի հիմնադիրներից է։ Քիմիայում մտցրել է «էքսոթերմիկ և էնդոթերմիկ ռեակցիաներ» հասկացությունները։ Պարզել է ածխածնի, ազոտի, ջրածնի և այլ տարրերի նշանակությունը բույսերի համար։ 1885–1893 թվականներին հրատարակել է հին հունական, արևմտաեվրոպական (լատիներեն), սիրիական և արաբական ալքիմիական ձեռագրեր՝ թարգմանություններով և մեկնաբանություններով։ Պիեռ Բերթլոն երկար ժամանակ ժխտում էր ատոմամոլեկուլային ուսմունքը, քիմիական կառուցվածքի տեսությունը, պարբերական օրենքը, էլեկտրոլիտիկ դիսոցման տեսությունը։ Սակայն կյանքի վերջին տարիներին հրաժարվել է իր հայացքներից և ընդունել այդ առաջավոր գաղափարները։
-
La Révolution chimique, 1890
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Бертело, Пьер-Эжен-Марселен (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. IIIа. — С. 587—589.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.senat.fr/senateur-3eme-republique/berthelot_marcellin1436r3.html
- ↑ 4,0 4,1 4,2 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture. — P. 24.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Berthelot, Marcellin Pierre Eugène // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 3. — P. 811.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ Award winners : Davy Medal
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 33.
- ↑ «М. Бертло. Наука и нравственность». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Большой Энциклопедический словарь. 2000
Գրականություն խմբագրել
- Биографии великих химиков. Перевод с нем. под редакцией Быкова Г. В. — М.: Мир, 1981. 320 с.
- Волков В. А., Вонский Е. В., Кузнецова Г. И. Выдающиеся химики мира. — М.: ВШ, 1991. 656 с.
- Пьера-Эжена-Марселена Бертло
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Բերթլո» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Բերթլո» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 421)։ |