Պիգամ Ազիմովիչ Ազիմով (հունվարի 1, 1915(1915-01-01) կամ 1915 - 1994), թուրքմեն խորհրդային լեզվաբան, Թուրքմենական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1951) և նախագահ (1966 թվականից), Թուրքմենական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961), «Թուրքմենական սովետական հանրագիտարան»–ի գլխավոր խմբագիր։ ԽՍԿԿ անդամ 1939 թվականից։ Հիմնական աշխատությունները վերաբերում են թուրքմենական լեզվաբանության, մասնավորապես՝ բառակազմության հարցերին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 119)։
|