Պիա դե Տոլոմեի

Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկար

«Պիա դե Տոլոմեի» (անգլ.՝ Pia de' Tolomei), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1868 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Սփենսերի պատկերասրահում։ Նկարի համար բնորդուհի է ծառայել Ջեյն Մորիսը։

Պիա դե Տոլոմեի
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարիմոտ 1868[1]
բարձրություն105,4 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
նյություղաներկ և կտավ
գտնվում էSpencer Museum of Art?
հավաքածուSpencer Museum of Art?
Ծանոթագրություններ
 La Pia de Tolomei by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

Տեղեկություն նկարի մասին խմբագրել

Նկարն ստեղծվել է նկարչի և բնորդուհի Ջեյն Մորիսի՝ նկարիչ Ուիլյամ Մորիսի կնոջ երկարատև սիրավեպի սկզբում։ Որպես սյուժե ընտրվել է Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգության» Քավարանի թեման։ Պիա դե Տոլոմեին կին է, որն ուղարկվում է մեկուսացման և թունավորվում է ամուսնու կողմից[2]։ Ռոսսետտին ցանկացել է ցույց տալ, որ Ուիլյամ Մորիսը նույն ձևով գերի է պահել իր կնոջը։ Նույնը նա արտահայտել է և ավելի ուշ ժամանակաշրջանի «Պրոզերպինա» աշխատանքում[3]։ Ռոսսետտին կյանքի ընթացքում պատկերել է Ջեյնին Պրոզերպինայի, Գվինևրայի և Դեզդեմոնայի կերպարներում՝ կանայք, որոնք գտնվել են իրենց ամուսինների իշխանության տակ[4]։

Ինչպես Ռոսսետտիի ստեղծած բազմաթիվ նկարներում, Ջեյն Մորիսը պատկերված է համամասնությունների չափազանցված աղավաղումներով։ Մասնավորապես Պիա դե Տոլոմեի պարանոցը դիտավորյալ մեծացված է։ Նկարիչը նաև փոխել է մոդելի բնական, մուգ շագանակագույն մազերը կարմրագույնի, ինչպես նկարչի մահացած կնոջ՝ Էլիզաբեթ Սիդալինը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://collection.spencerart.ku.edu/eMuseumPlus?service=ExternalInterface&module=collection&objectId=9767&viewType=detailView
  2. Cf. Dante Alighieri, The Divine Comedy, «Purgatorio», Canto V, vv.130-136 «Pia de' Tolomei».
  3. J. Treuherz, E. Prettejohn, and E. Becker. Dante Gabriel Rossetti. London: Thames & Hudson (2003).
  4. V. Surtees. Dante Gabriel Rossetti. Vol.I, Oxford: Clarendon Press (1971).
  5. O. Doughty, A Victorian Romantic: Dante Gabriel Rossetti London: Frederick Muller (1949).

Գրականություն խմբագրել

  • Hilto, Timoth (1970). The Pre-Raphelites. London: Thames and Hudson, New York: Abrams.
  • Ash, Russell. (1995) Dante Gabriel Rossetti. London: Pavilion Books.
  • Todd, Pamela (2001). Pre-Raphaelites at Home, New York: Watson-Giptill Publications.
  • Doughty, Oswald. (1949) A Victorian Romantic: Dante Gabriel Rossetti London: Frederick Muller.
  • Surtees, Virginia. (1971) Dante Gabriel Rossetti. 2 vols. Oxford: Clarendon Press.
  • Treuherz, Julian. Prettejohn, Elizabeth, and Becker, Edwin (2003) Dante Gabriel Rossetti. London: Thames & Hudson.

Արտաքին հղումներ խմբագրել