Պիա (Պիյա, Կալիոպիյա) Բրետիանու (ռումիներեն՝ Pia Brătianu, օրիորդական ազգանունը` Pleşoianu, 1841, Pleșoiu, Nicolae Bălcescu, Վիլչա, Ռումինիա - 1920, Բուխարեստ, Ռումինիա), հայտնի ռումինացի քաղաքական գործիչ Իոն Բրետանուի կինը։

Պիա Բրետիանու
Դիմանկար
Ծնվել է1841
ԾննդավայրPleșoiu, Nicolae Bălcescu, Վիլչա, Ռումինիա
Մահացել է1920
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
ԱմուսինIon C. Brătianu?
ԵրեխաներMaria Brătianu-Pillat?, Բրետիանու Իոնել, Vintilă Brătianu? և Sabina Brătianu-Cantacuzino?

Կենսագրություն խմբագրել

Պիա Բրետիանուն ծնվել է 1841 թվականին Պլեշոյու բնակավայրում, Լուկա և Եվգենիա Պլեշոյանուների ընտանիքում (Luca și Evghenia Pleșoianu): Նրա մայրը մահացել է 1842 թվականին՝ երկրորդ դստեր ծնվելուց, հետծննդյան տենդից։ Կալիոպիային և իր քրոջը մեծացրել է նրանց տատիկը՝ Սուլթանա Կապելեանուն (Sultana Capeleanu): Նա սովորել է Կրայովա քաղաքի գիշերօթիկ դպրոցում։ Հոր մահից հետո՝ 16 տարեկան հասակում, Պիան որբանում է՝ մնալով պահպանողական հայացքներ ունեցող երկու հորեղբայրների` Յանկու Կապելեանուի և Մատեյա Վլադեսկուի (Iancu Capeleanu și Matei Vlădescu) խնամքի ներքո, որոնք էլ աղջկան ուղարկում են Կելիմենշտի քաղաքի Schitul Ostrov վանք, Մաքսիմիլիայի մոր խնամքի տակ, ով Իոնա Բրետիանուի քույրն էր։ Ծանոթանալով՝ նրանք 1858 թվականի հուլիսի 6-ին ամուսնացան նույն վանքում, չնայած 20 տարվա տարիքային տարբերությանը և Պիայի ընտանիքի անհամաձայնությանը։ Երիտասարդ ընտանիքը որոշեց բնակվել Շտեֆենշտիում գտնվող կալվածքներից մեկում, որը մնացել էր Իոն Բրետիանուին հոր մահից հետո։ Նույն տարում նրանք սկսեցին տան վերակառուցումը և ժամանակավորապես բնակվեցին Իոնի քույրերից մեկի՝ Անիկա Ֆուրդուեսկուի (Anica Furduescu) մոտ։

 
Պիա և Իոն Բրետիանուների երեխաները
 
Florica մշակութային կենտրոն

Հարսանիքից հետո առաջին տարիներին Պիայի վրա մեծ ազդեցություն ունեցավ ծագումով շոտլանդացի-ռումինացի լրագրող Մարիա Ռոզետտին։ Ամուսնությունից հետո նրա առջև բացված նոր աշխարհի տպավորությունների ներքո նա տեսավ իր կրթական թերությունները և որոշեց զբաղվել ինքնակրթությամբ։ Պիան ուսումնասիրում էր ֆրանսերեն և գրականություն, քերականություն և պատմություն։ Պատմության դասերը սովորեցնում էր ինքը՝ Իոն Բրետիանուն։ Նրանց ընտանիքում ծնվեցին ութ երեխաներ՝ երեք տղա և հինգ աղջիկ։ Նրանցից առաջնեկը՝ Ֆլորիկան (Florica), մահացել է 3 տարեկան հասակում։ Ի հիշատակ դստեր՝ Իոն Բրետիանուն կոչեց Շտեֆենեշտիի իրենց կեցավայրը։ Նրանց ընտանիքի մյուս երեխաներն էին Սաբինան (1863-1941), Իոնելը (1864-1927), Դինուն (1866-1950), Վինտիլեն (1867-1930), Մարիան (1868-1945), Տատյանան (1870-1940) և Պիան (1872-1946)։ Որդիներից երկուսը՝ Իոնելն ու Վինտիլեն, դարձան Ռումինիայի վարչապետեր։

Մահ խմբագրել

Պիա Բրետիանուն մահացել է 1920 թվականին, Բուխարեստում։

Հիշատակ խմբագրել

Պիա Բրետիանուի պատվին է կոչվել Բուխարեստի գիմնազիան Școala Gimnazia[1]:

Florica ընտանեկան կեցավայրը դարձավ մշակութային և քաղաքական կենտրոն, որտեղ այցելում էին բազմաթիվ օտարերկրացի և ռումինացի պետական ու քաղաքական գործիչներ, գրողներ, գիտության և մշակույթի գործիչներ։ Ռումինացի պահպանողականները այն համարում էին մտավորականության հավաքատեղի։ Ներկայումս այն համարվում է ճարտարապետական հուշարձան, ինչպես նաև մշակութային կենտրոն, հանգստի և ստեղծագործելու վայր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Școala17PB(ռում.)

Արտաքին հղումներ խմբագրել