Պերուական երաժշտություն

Պերուական երաժշտություն, Հին ինկերը ունեցել են բարձր զարգացած երաժշտություն, մշակույթ։ Երաժշտությունը հիմնված էր պենտատոն հնչյունաշարերի վրա, հստակ բաժանված (պաշտամունքային, զինվորական, պալատական, ժողովրդական) և խիստ տարբերակված ըստ ժանրերի՝ սրբազան հիմներ (խայլյի), պատմական երգասքեր (տակի), եղերերգական (ուանկա) և քնարական (արավի) երգեր, պարեր (ուայնո, կաշուա, կարույո)։ Երաժշտական գործիքարանը կազմված էր հարվածային (ուանկար, տինյա թմբուկներ) և բազմաթիվ փողային նվագարաններից՝ Պանի ֆլեյտա (սիկու կամ անտարա), երկայնակի ֆլեյտաներ (կենա, պինկոլյո, տարկա, անատա), փողեր (էրկե, այկորի) և այլն։ Երաժշտական այս մշակույթը համարյա ամբողջությամբ ժառանգել են կեչուա և այմարա հնդկացիները։ Իսպանական տիրապետության օրոք ստեղծվել և հնդկացիների երաժշտությանը գոյակցել է հիբրիդային («մետիսական») երաժշտությունը (տեղական լադերի, մետրառիթմիկայի վրա իսպանիայի ազդեցությամբ)։ Պերուի կրեոլական ժողովը երաժշտության մեջ նկատելի է 16-18-րդ դարերի իսպանական երաժշտության փոխառությունը։ Պարերգային հիմնական ժանրերից են՝ յարավի, տրիստե, սամակուեկա, մարիներա, տոնդերո, սախուրիանա, ռեֆալոսա, նվագարաններից՝ կիթառը և նրա տեղական տարատեսակը՝ չարանգո, տավիղ։

Մարիներա զուգապար պերուական երաժշտության ներքո


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 285
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերուական երաժշտություն» հոդվածին։