Պերմեամետր ( լատ․ permare — թափանցել և ․ ․ ․ մետր), ֆեռոմագնիսական նյութերից պատրաստած շինվածքների մագնիսական բնութագրերը չափելու սարք։ Տարբերում են հզոր և միջին դաշտերի պերմեամետրեր։ Բաղկացած է փափուկ մագնիսական նյութից պատրաստած շրջանակից՝ լծից, որը, որպես կանոն, հանդերձված է շարժական մասերով կամ բևեռային ծայրապանակներով։ Վերջինները սեղմում են փորձարկվող նմուշն այնպես, որ այն լծի հետ կազմում է փակ մագնիսական շղթա։ Չափման սխալանքը՝ 3—4%։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 276