Պերճ Թերզյան

հրապարակախոս
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թերզյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պերճ Տիգրանի Թերզյան (նոյեմբերի 17, 1938(1938-11-17), Կահիրե, Եգիպտոս), հրապարակախոս, ազգային և հասարակական գործիչ։

Պերճ Թերզյան
Ծնվել էնոյեմբերի 17, 1938(1938-11-17) (85 տարեկան)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Մասնագիտությունհրապարակախոս

Կենսագրություն խմբագրել

1951 թվականին ավարտել է Կահիրեի Մխիթարյան նախակրթարանը, 1956 թվականին՝ Մարոնիթ հայրերի վարժարանը, 1963 թվականին՝ Էյն Շամս համալսարանի համագործակցական և վարչական գիտությունների ինստիտուտը, 1964–1965 թվականներին հաճախել Կահիրեի ամերիկյան համալսարան։

1969 թվականին հիմնադրել է «African Press» (1996 թվականից՝ African Press S. A. E. բաժնետիրական ընկերություն) տպարանը։ 2002 թվականից՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունի եռամսյա «Տեղեկատու» հանդեսի, 1998-2009 թվականին՝ «Արեւ» օրաթերթի արաբական ամսօրյա հավելվածի, 2010 թվականից՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունի «Արեգ» արաբական ամսօրյայի խմբագրական խորհրդատու։

Լույս են տեսել Թերզյանի «Եգիպտահայ հայացքներ. պատմության, քաղաքականության և մշակութային ժառանգության մասին» (արաբական, 2008 թվական), «Յետադարձ անդրադարձ» (2010 թվական) հրապարակախոսական նյութերի ժողովածուները, «ՀՀ Եգիպտոսի դեսպանատան ծննդոցը» (2012 թվական) աշխատությունը։ Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալ (1999 թվական), Հայ եկեղեցու «Սբ Սահակ-Սբ Մեսրոպ» շքանշան (2010 թվական), Հայկական բարեգործական ընդհանուր միություն «Պատվո անդամ» տիտղոս (2011 թվական), ՀՀ «Մխիթար Գոշ» (2011 թվական), Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» (2013 թվական) մեդալներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։