Պերին Լաֆոն (ֆր.՝ Perrine Laffont, հոկտեմբերի 28, 1998(1998-10-28)[1][2], Լավլանե[3]), մոգուլում մասնագիտացված ֆրանսիացի ֆրիսթայլորդուհի, օլիմպիական և աշխարհի չեմպիոն։

Պերին Լաֆոն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝freestyle skier
Երկիր՝ Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 28, 1998(1998-10-28)[1][2] (25 տարեկան)
Ծննդավայր՝Լավլանե[3]
162 սանտիմետր
Քաշ՝50 կիլոգրամ

Կարիերա խմբագրել

Պերին Լաֆոնի առաջին հաջողությունը միջազգային արենայում եղել է 2013 թվականին աշխարհի երիտասարդական առաջնությունում, որտեղ նվաճել է բրոնզե մեդալ զուգընթաց մոգուլում։ 2014 թվականի սկզբին առաջին անգամ ելույթ ունեցավ Աշխարհի գավաթի կանադական Կալհարիի էտապում և զբաղեցրեց 20-րդ տեղը։

Տասնհինգ տարեկան հասակում ֆրանսուհին Սոչիի խաղերում ընդգրկվեց օլիմպիական թիմի կազմում, որտեղ դարձավ մասնակիցներից ամենաերիտասարդ ֆրիսթայկորդուհին[4]։ Մոգուլիստուհիների մրցումներում Լաֆոնը վստահորեն անցավ առաջին որակավորումը (գրավեց հինգերորդ տեղը), բայց առաջին եզրափակիչ ռաունդում նա դարձավ 14-րդը և չկարողացավ անցնել հաջորդ ռաունդ։

2015 թվականին Պերին իր առաջին ելույթը ունեցավ աշխարհի առաջնությունում գրավեց վեցերորդ տեղը զուգընթաց մոգուլում և տասներեքերորդը անհատականում։ Այդ մրցաշրջանում նա դարձավ աշխարհի բացարձակ չեմպիոն պատանեկանում` նվաճելով երկու ոսկե մեդալ Վալմալենկոյի առաջնությունում։

2016 թվականի փետրվարին Սեմբոկում աշխարհի գավաթի էտապում առաջին հաղթանակը տարավ , իսկ մրցաշրջանի արդյունքներով մոգուլի հաշվարկով գրավեց երրորդ տեղը։ Հաջորդ մրցաշրջանում ֆրանսուհին արդեն դարձավ փոխչեմպիոն մոգուլի հաշվարկով (իրենից առաջ թողնելով միայն ավստրալուհի Բրիտենի Քոքսին), իսկ Իսպանիայի աշխարհի առաջնությունում նվաճեց երկու մեդալ` դառնալով աշխարհի չեմպիոն զուգընթաց մոգուլում, իսկ անհատական մոգուլում նվաճեց «արծաթ», զիջելով ավստրալուհի Կոկսին։

Փհենչհանի օլիմպիադայում Լաֆոնը սկզբում հաղթեց առաջին որակավորումը, հաջողությամբ անցավ եզրափակիչ ռաունդները և եզրափակիչ մրցելույթում հաղթեց նվազագույն 0,09 բալով Սոչիի խաղերի չեմպիոն կանադուհի Ժյուստին Դյուֆուր-Լապուանտին և դարձավ օլիմպիական չեմպիոնուհի[5]։

Աշխարհի գավաթի հաղթանակներ խմբագրել

2018 թվականի փետրվարի 11-ի դրությամբ

Ամսաթիվ Վայր Մրցաձև
2016, փետրվարի 27   Ճապոնիա Սեմբոկու մոգուլ
2016, մարտի 5   Ռուսաստան Մոսկվա զուգահեռ մոգուլ
2017, փետրվարի 25   Չինաստան Տայվու մոգուլ
2018, հունվարի 10   ԱՄՆ Դիր Վելի մոգուլ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերին Լաֆոն» հոդվածին։