Պերեց (ռուս.՝ Перец), ռուսական դաշնային հեռուստաընկերություն[1], և 2013 թ. դրությամբ հասանելի է Ռուսաստանի 400-ից ավելի քաղաքներում և Ռուսաստանի տարածքի 82,3 %-ում[2]։ Եթերային ցանկը բաղկացած է ժամանցային և կատակերգական հաղորդումներից։ Հեռուստաալիքը հիմնվել է Նատալյա Դարյալովայի և Արկադի Վայների կողմից, հեռարձակումը սկսել է 1999 թ. հունիսի 7-ին «Դարյալ ՏՎ» անվանումով[3]։ 2001 թ. հեռուստաալիքը վաճառվեց շվեդական «Modern Times Group» ընկերությանը, և 2002 թվականին հեռուստաալիքը ստացավ «ԴՏՎ» անվանումը[4][5][6][7][8]։

Перец
Պերեց
«"ՏՎ Դարյալ" ՓԲԸ»
Երկիր Ռուսաստան Մոսկվա
Հեռարձակման գոտի Ռուսաստան
Հեռարձակման լեզուռուսերեն
Հեռարձակման սկսման թվական1999
Հեռարձակման ավարտման թվական2015
Փոխարինվել է24 կանալ
Փոխարինված էЧе
Նախկին անվանումԴարյալ ՏՎ (1999 — 2002)
ԴՏՎ-Viasat (2002 — 2007)
ԴՏՎ (2007 — 2011)
Պերեց (2011 — 2015)
ՀիմնադիրՆատալյա Դարյալովա
Արկադի Վայներ
ՍեփականատերՍՏՍ Մեդիա
Modern Times Group
Ազգային Մեդիա խումբ
🌐peretz.ru

2011 թվականին հեռուստաընկերությունը սկսեց լայնածավալ բարեփոխումներ կատարել, փոխվեց ալիքի թեմատիկան[9][10][11], և նույն թվականի հոկտեմբերի 17-ին հեռուստաալիքը վերանվանվել է և ստացել ներկայից «Պերեց» անվանումը։ 2012 թվականին, ըստ «Ֆորբս» ռուսական ամսագրի, ընկերությունը տեղ է գտել Ռուսաստանի նորեկ բրենդների լավագույն տասնյակում[12]։ Ալիքը փակվել է 2015 թվականի նոյեմբերի 19-ին և փոխարինվել «Че»-ով։

Հայաստանում հեռուստաալիքը հասանելի է կաբելային հեռուստատեսության օպերատորների բաժանորդների համար։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել