Պետրովսկի Յամի ողբերգություն

Պետրովսկի Յամի ողբերգություն, Հոնկանենի ֆիննական դիվերսիոն ջոկատի հարձակումը խորհրդային թիկունքային №2122 հիվանդանոցի վրա, որը տեղի է ունեցել կարելյան Պետրովսկի Յամ ավանում Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ 1942 թվականի փետրվարի 12-ին։

Զովհածների լուսանկար

Նախապատրաստում խմբագրել

Հոնկանենի դիվերսիոն ջոկատը կազմված էր 100 մարտիկներից[1] և բաժանված էր 6 խմբի։ Դիվերսիոն գործողության թիրախը առաջնագծից 60 կմ հեռավորության վրա էր գտնվում։ Ջոկատի մարտիկները տեղաշարժվում էին դահուկներով ու զինված էին թեթև զենքերով՝ ավտոմատներով ու նռնակներով։

Իրադարձությունների ընթացք խմբագրել

1942 թվականի փետրվարի 8-ին Հոնգանենի խումբը Պովենեց ավանի շրջանում գաղտնի հատեց առաջնագծի սահմանը[2] և առաջ գնաց դեպի Պետրովսի Յամ ավան։ Փետրվարի 11-ի երկրորդ կեսին հետախուզական ջոկատը դուրս եկավ Վիգ գետի գետաբերանը և ջարդեց ավանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող արևմտյան ափի ճամբարը։ Հետախուզության և գերիի ցուցմունքների օգնությամբ վերջնականապես հաստատվեց հարձակման պլանը։

Գիշերը Հոնկանենի ջոկատի մի խումբը դահուկներով մոտեցավ հիվանդանոցին և վառեցին բոլոր ավտոմեքենաները, պահեստային տարածքները, իսկ մարդկանցով վրանների մեջ նետում էին նռնակներ։ Նրանք, ովքեր փորձում էին դուրս գալ վառվող տարածքներից, տեղում գնդակահարվում էին։

Զոհեր խմբագրել

Հարձակման հետևանքով ըստ ֆիննական աղբյուրների սպանվել են մինչև 500 կարմիր բանակային և 300 ձիեր։ Ըստ խորհրդային կողմի՝ զոհվել է ոչ ավել, քան 85 մարդ[3], նրանցից 28 բժիշկներ են եղել, 15-ը՝ քաղաքացիական մարդիկ և 9-ը՝ վիրավորում ստացած խորհրդային զինծառայող։

Հիշատակ խմբագրել

2008 թվականին Նիկիտա Կուզնեցովի ղեկավարությամբ Մոսկվայից ճանապարհորդները Պետրովսկի Յամում տեղադրեցին աստղով մետաղյա կոթող ի հիշատակ 1942 թվականի փետրվարի 11-ի լույս փետրվարի 12-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների։ Ավելի ուշ հայտնվեց հուշատախտակ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Marttinen, Eero & Tikkanen, Jorma. Olimme Päämajan kaukopartiomiehiä : osasto Marttinan miehet kertovat. — Helsinki : WSOY, 2002. — ISBN 951-0-27035-0. 85-87
  2. «Manchester Blitz» (անգլերեն). Manchesterarchiveplus. 2012 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  3. «Archive maps pinpoint Manchester blitz bomb sites» (անգլերեն). Manchester Evening News. 2012 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  4. «Петровский Ям». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 7-ին.

Հղումներ խմբագրել