Պետրոս Սիկիլիացի, 9-րդ դարի բյուզանդացի մատենագիր, հոգևորական։ Վասիլ I կայսեր հրամանով 869870 թվականին գլխավորել է բյուզանդական դեսպանությունը պավլիկյանների մոտ՝ բարձրաստիճան ռազմագերիների փոխանակություն կատարելու առաքելությամբ։ Ինը ամիս մնալով պավլիկյանների մոտ, ուսումնասիրել է նրանց գաղափարախոսությունը, ստեղծած գրականությունը և գրել պավլիկյանների մասին ամբողջական ու մեծարժեք «Պիտանի պատմություն» աշխատությունը։ Գրել է նաև համառոտ մի պատմություն և պավլիկյանների գաղափարախոսության դեմ ուղղված վեց «ճառ» (պահպանվել են առաջին երկուսը և երրորդի սկիզբը)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։