Պետրոս Դեմիրճյան

հայ գրականագետ, թարգմանիչ, մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դեմիրճյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պետրոս Հակոբի Դեմիրճյան (մայիսի 30, 1950(1950-05-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, թարգմանիչ, մանկավարժ, բանասիրական գիտությունների դոկտոր։ Հայաստանի գրողների միության անդամ (1977)[1]։

Պետրոս Դեմիրճյան
Ծնվել էմայիսի 30, 1950(1950-05-30) (73 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ, թարգմանիչ և մանկավարժ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
ԱնդամակցությունՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն
ԱշխատավայրԳրական թերթ, Հայաստանի պաշտպանության նախարարություն, Հայաստանի Կառավարություն, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ և ՀԳՄ
Պետրոս Դեմիրճյան Վիքիքաղվածքում
Պետրոս Դեմիրճյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Պետրոս Դեմիրճյանը ծնվել է 1950 թվականի մայիսի 30-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Հայաստանի գրողների միության «Գրական թերթ»-ում աշխատել է որպես գրաքննադատության բաժնի գրական աշխատող, 1972-1998 թվականներին եղել է բաժնի վարիչ։ 1998-2013 թվականներին աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության և քարոզչության վարչությունում, ՀՀ կառավարության, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմերում՝ զբաղեցնելով հասարակության հետ կապերի բաժնի պատասխանատուի պաշտոններ։ Դասավանդել է Հրաչյա Աճառյանի անվան համալսարանում։ 2010 թվականից ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող է։ 2013 թվականին ընտրվել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։

Գրական գործունեություն խմբագրել

Հեղինակ է բազմաթիվ գրականագիտական և գրաքննադատական հոդվածների, որոնք տպագրվել են հայաստանյան և օտարերկրյա մամուլում։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Էստոնիայում հայկական մշակութային ընկերության ստեղծմանն ու գործունեությանը, ընկերության «Վահագն» թերթի հրատարակմանը։ 1990 թվականին կազմել (թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանի հետ) և Բելգրադում հրատարակել է «Կնիժևնա րեչ» սերբական գրական թերթի` հայ գրականությանը նվիրված հատուկ համար (16 էջ)։ Հայկական ռադիոյով և հեռուստատեսությամբ վարել է «Գրական անդաստան» և «Բանավեճի ակումբ» գրական-մշակութային հաղորդաշարերը։

Անդամակցություն խմբագրել

  • Հայաստանի գրողների միության անդամ
  • Հայաստանի ժուռնալիստների միության անդամ

Երկեր խմբագրել

  • Տիրան Չրաքյան (Ինտրա) կամ «հեքիաթի» իրականությունը, Երևան, 2016։
  • Ինտրա. Ներաշխարհ, Երևան, 2006 (կազմել և արևելահայերեն ուղղագրության է փոխադրել Պ. Դեմիրճյանը)։
  • Վարք Ինտրայի, Երևան, 2003[2]։
  • Ժամանակը և գրականության զարգացումը, Երևան, 1986։

Թարգմանություններ (ռուսերենից) խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Գալանոպուլոս Ա.Գ. Ատլանտիդա։ Առասպելի ետևում ճշմարտությունն է.- Երևան։ Հայաստան, 1985.- 200 էջ։
  • Դուբախ Հարոլդ, Տաբեր Ռոբերտ։ 1001 հարց օվկիանոսի մասին և 1001 պատասխան.- Երևան։ Հայաստան, 1983.- XL, 208 էջ։
  • Մեժելայտիս Էդուարդաս։ Իմ կրկնակի Արարատը։ Բանաստեղծություններ; Պոեմներ; Ակնարկներ.- Երևան։ Սովետական գրող, 1984.- 277 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
  • Մեժելայտիս Էդուարդաս։ Ճակատագրի թաս։ (Բանաստեղծություններ, հոդվածներ, ակնարկներ, գրախոսականներ).- Երևան։ Վան Արյան, 1998.- 143 էջ։
  • Պեկելիս Վիկտոր։ Քո հնարավորություննե~րը, մա՛րդ.- Երևան։ Հայաստան, 1979.- 263 էջ։
  • Պետրովիչ Նիկոլայ։ Զրույցներ գյուտարարության մասին.- Երևան։ Հայաստան, 1980.- 232 էջ։
  • Սանսոնե Վիտո։ Քարեր, որ հոգի ունեն։ Գիտահանրամատչելի հրատարակություն.- Երևան։ Հայաստան, 2009.- 208 էջ։
  • Ուկրաինական պատմվածքներ.- Երևան։ Սովետական գրող, 1977.- 623 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։

Պարգևներ խմբագրել

  • ՀԳՄ Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակ՝ «Տիրան Չրաքյան /Ինտրա/ կամ հեքիաթի իրականությունը» մենագրության համար, 2016
  • ՀԳՄ «Գրական թերթ»-ի տարեկան 1-ին մրցանակի` գրականագիտություն անվանակարգում, 2016
  • Ֆրիտյոֆ Նանսենի անվան Ոսկյա հուշամեդալ, 2015
  • ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակի` գրականագիտություն անվանակարգում, 2015
  • ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2014
  • Ռուսաստանի գրողների միության Մոսկվայի կազմակերպության Ա. Ս. Գրիբոեդովի անվան գրական մրցանակ, 2014
  • Երևանի քաղաքապետի շնորհակալագիր, 2010
  • «Արաբկիր համայնքի պատվավոր քաղաքացի» կոչում, 2009
  • ՀԳՄ Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակ՝ «Վարք Ինտրայի» մենագրության համար, 2004

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Պետրոս Դեմիրճյանի մասին ՀԳՄ կայքում
  2. Վարք Ինտրայի.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոս Դեմիրճյան» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոս Դեմիրճյան» հոդվածին։