Պետրոսաշեն, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Մտնում էր Խծաբերդ համայնքի մեջ։ Գտնվում էր Հադրութ քաղաքից 20-21 կմ արևմուտք, Խծաբերդ գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, լեռնային, անտառապատ վայրում։

Գյուղ
Պետրոսաշեն
ադրբ.՝ Petrosaşen
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՀադրութ
Այլ անվանումներՊետրուսաշեն
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Պետրոսաշեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Պետրոսաշեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Պատմություն խմբագրել

Եղել է զուտ հայաբնակ գյուղ։

1990-ականներ հայ-ադրբեջանական պատերզամից հետո չի վերաբնակեցվել[2]։

Բնակչություն խմբագրել

1974 թվականին ուներ 24, իսկ 1984 թվականին՝ 14 հայ բնակիչ, որոնք այստեղ էին եկել 1905 թվականին՝ Լաչինի շրջանի Հարար գյուղից։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու բանջարաբուծությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղն ուներ Ս. Ստեփանոս անունով եկեղեցի (XII դար)։ Մոտակայքում գտնվում էր Ղոշարխաչ բնակատեղին, Զորիի (Ղալալավի) քարայրը և Թովմասի բերդը (IX դար)[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 390.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 329