Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պետրոնաս Մամիկոնյան, Պետրոնաս պատրիկ (815 կամ անհայտ - նոյեմբերի 15, 865), IX դարի հայազգի ռազմական գործիչ Բյուզանդիայում։ Փոքրասիական Թրակեսիոն բանակաթեմի զորավար։

Պետրոնաս Մամիկոնյան
815 կամ անհայտ - նոյեմբերի 15, 865
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Մարտեր/
պատերազմներ
Բյուզանդա-արաբական պատերազմներ
Պարգևներ

Կայսրուհի Թեոդորայի և (842—856) և կեսար Վարդասի եղբայրը։ Եղբոր՝ Վարդասի հետ գահընկեց է արել Թեոդորային։ 856 թվականին ավերել է պավլիկյանների մի շարք բնակավայրեր։ 863 թվականին փայլուն հաղթանակ է տարել Սելիտենեի արաբ ամիրայի նկատմամբ։ Այդ հաղթանակից հետո Պետրոնաս Մամիկոնյանը նշանակվել է սխոլերի դոմեստիկոս (սպարապետ), ստացել մագիստրոսի պատվաստիճան։