Պետրա Ռոտ
Պետրա Ռոտ (գերմ.՝ Petra Roth մայիսի 9, 1944[1][2], Բրեմեն, Նացիստական Գերմանիա), գերմանացի քաղաքական գործիչ, Քրիստոնեական-դեմոկրատական միության (Գերմանիա) անդամ։ 1995 թվականից մինչև 2012 թվականի կեսերը զբաղեցրել է Մայնի Ֆրանկֆուրտի օբեր-բուրգոմիստրի պաշտոնը։
Պետրա Ռոտ գերմ.՝ Petra Roth | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9, 1944[1][2] (79 տարեկան) |
Ծննդավայր | Բրեմեն, Նացիստական Գերմանիա |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Kippenberg-Gymnasium? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | lord mayor? և member of the Landtag of Hesse? |
Կուսակցություն | Քրիստոնեական-դեմոկրատական միություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Petra Roth Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Բրեմենյան գործարարի ընտանիքից ստացել է բժշկական կրթություն։ 1972 թվականին դարձել է Քրիստոնեական-դեմոկրատական միության (Գերմանիա) անդամ։ Աչքի ընկնելով կուսակցական գործերում՝ ընտրվել է Հեսսենի լանդտագի պատգամավոր։
1992–1995 թվականներին ղեկավարել է Քրիստոնեական-դեմոկրատական միության (Գերմանիա) Ֆրանկֆուրտի մասնաճյուղը։
1955 թվականին Գ. Կոլը առաջարկել է Պետրա Ռոտին առաջադրել իր թեկնածությունը Մայնի Ֆրանկֆուրտի օբեր-բուրգոմիստրի պաշտոնում։
1995 թվականի հուլիսի 5-ին դարձել է Մայնի Ֆրանկֆուրտի առաջին կին ղեկավարը։
2001 թվականին երկրորդ անգամ ընտրվել է օբեր-բորգումիստ, իսկ 2007 թվականի հունվարի 28-ին՝ երրորդ անգամ։
2011 թվականին նա հայտարարել է իր 2012 թվականի հուլիսի 1-ին պաշտոնից հեռանալու մասին։
Ըստ 2012 թվականի մարտի 25-ի ընտրությունների՝ նրա պաշտոնը ստանձնել է Պ. Ֆելդմանը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ http://www.stadt-koeln.de/politik-und-verwaltung/presse/konrad-adenauer-preis-fuer-ehemalige-frankfurter-oberbuerger
- ↑ Petra Roth, Oberbürgermeisterin a.D. erhält Kulturgroschen 2017 des Deutschen Kulturrates
- ↑ https://www.kulturrat.de/veranstaltungen/kulturpolitikpreis/
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրա Ռոտ» հոդվածին։ |