Պետեր Անկերսեն
Պետեր Անկերսեն (սեպտեմբերի 22, 1990[1][2][3][…], Էսբյերգ, Ribe County, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, դանիական «Կոպենհագեն» ֆուտբոլային ակումբի և Դանիայի ազգային հավաքականի պաշտպանն է։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Դանիա | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 22, 1990[1][2][3][…] (33 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Էսբյերգ, Ribe County, Դանիա | |||||||||||||||||||||||
Հասակ | 180 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 71 կգ | |||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Կոպենհագեն | |||||||||||||||||||||||
Համար | 22 | |||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Պետերի երկվորյակ եղբայրը՝ Յակոբ Անկերսենը խաղում է շվեդական «Գյոտեբորգ» ֆուտբոլային ակումբի կազմում։
Ակումբային Կարիերա խմբագրել
Պետերը «Էսբյերգ» ֆուտբոլային ակումբի սանն է։ 2010 թ․ տեղափոխվել է դանիական առաջին դիվիզիոնում հանդես եկող «Վայլե» ֆուտբոլային ակումբ[4]։
Վայլեի կազմում երկու հաջող մրցաշրջան անցկացնելուց հետո Պետերը հայտնվում է ավելի հեղինակավոր ակումբների ուշադրության կենտրոնում։ 2012 թ․ մարտ ամսին ֆուտբոլիստը տեղափոխվում է նորվեգական «Ռուսենբորգ» ֆուտբոլային ակումբ։
Նոր ակումբի կազմում Պետերը անմիջապես տեղ է գտնում ակումբի հիմնական կազմում։ Սակայն Ռուսենբորգի կազմում 18 հանդիպում անցկացնելուց հետո ֆուտբոլիստը անձնական պատճառներով որոշում է վերադառնալ հայրենիք[5]։ Եվ ամռանը Պետերը 4 տարվա պայմանագիր է կնքում Էսբյերգի հետ[6]։
Հարազատ ակումբ վերադառնալուց հետո Պետերը երկվորյակ եղբոր՝ Յակոբի հետ դառնում է ակումբի անփոխարինելիներից և կարողանում է ակումբի հետ միասին նվաճել Դանիայի գավաթը և զբաղեցնել 4-րդ հորիզոնականը Դանիայի առաջնությունում։
2013 թ․ օգոստոսի 10-ին «Օրհուս» ակումբի դեմ անցկացված մրցավեճում Անկերսենը կարողանում է Մարկո վան Բաստենի ոճով գրավել մրցակցի դարպասը[7]։
Ազգային հավաքականի կազմում խմբագրել
2013 թ․ մայիսի 17-ին Պետերն առաջին անգամ հրավիրվում է Դանիայի ազգային հավաքական, երբ թիմն ընկերական հանդիպում էր անցկացնում Վրաստանի ազգային հավաքականի հետ ։ Սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չի գալիս։
2013 թ․ օգոստոսի 14-ին իր առաջին հանդիպումն է անցկացնում ազգային հավաքականի կազմում, երբ թիմը մրցում էր Լեհաստանի ազգային հավաքականի հետ։
Նվաճումներ խմբագրել
Ակումբային
- Դանիայի գավաթակիր — 2012/13
- Ավստրիայի չեմպիոն — 2014/15
- Ավստրիայի գավաթակիր — 2014/15
- Դանիայի չեմպիոն — 2015/16, 2016/17, 2018/19
- Դանիայի գավաթակիր — 2015/16, 2016/17
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ Bold.dk — Vejle henter ung Esbjerg-back
- ↑ «Bold.dk — Ankersen havde det svært i Rosenborg»
- ↑ «Bold.dk — Officielt: Ankersen til Esbjerg»
- ↑ «Marco van Basten-esque! Peter Ankersen (Esbjerg) vs Aarhus». inside World Soccer. 2013 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետեր Անկերսեն» հոդվածին։ |