Պենտամետր (հունարեն՝ πεντάμετρος (pentámetros) - բռց. «հնգաչափ»), անտիկ տաղաչափության մեջ հնգոտնյա դակտիլով գրված տող[1]։

Պենտամետրի սխեմատիկ պատկերում

Պենտամետրի երկրորդ անդամում ոտքերը միշտ մնում են դակտիլային, իսկ առաջին անդամում դակտիլներին կարող են փոխարինել երկու անընդմեջ շեշտված վանկերով չափը։ Պենտամետրը առաջին անգամ հանդես է եկել հունական քնարերգության մեջ Ք. ա. 7-6-րդ դդ., և այդ ժամանակից իսկ այն սովորաբար առանձին չէր կիրառվում, այլ միանում հեկզամետրի հետ՝ կազմելով, այսպես կոչված, էլեգիական դիստիքոսի երկրորդ տողը։ Էլեգիական դիստիքոսի կազմում պենտամետրը փոխառնվել է հռոմեական քնարերգուների կողմից Ք. ա. 1-ին դարում, մասնավորապես՝ Օվիդիուսի կողմից։ Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարանում նշվում է, որ էլեգիաներում պենտամետրին և հեկզամետրին տարբեր դերեր էր բաշխված. հեկզամետրային տողում նկարագրվում էր իրողություն, իսկ պենտամետրային տողում հեղինակը պատմում էր իր զգացմունքների մասին՝ կապված այդ իրողությունների հետ։

Միջնադարյան լատինական տաղաչափության մեջ հայտնվում է այսպես կոչված լեոնինը՝ մեջտեղում պարտադիր հատածով պենտամետրը։

Համաշեշտ ոտանավորում պենտրամետրը հանդես է եկել որպես դակտիլաքորեյային բանաստեղծություն՝ սովորաբար անտիկ ձևի ընդօրինակման նպատակով։

Այժմ պենտամետր (անգլ.՝ iambic pentameter) արևմուտքում կոչում են նաև հնգոտնյա յամբը[2][3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1980). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 251.
  2. Iambic Pentameter(չաշխատող հղում) Poetry Archive կայքում (անգլ.)
  3. Iambic Pentameter Dictionary.com կայքում(անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 471