Պենի Մորդոնտ

բրիտանացի քաղաքական գործիչ

Պենելոպա Մերի Մորդոնտ (անգլ.՝ Penelope Mary Mordaunt, մարտի 4, 1973(1973-03-04), Տորկի, Torbay, Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար առաջին կինը (2019 թվականի մայիսի 1-ից մինչև 2019 թվականի հուլիսի 24-ը)։

Պենի Մորդոնտ
 
Կուսակցություն՝ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Կրթություն՝ Ռիդինգի համալսարան և Oaklands Catholic School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 4, 1973(1973-03-04) (51 տարեկան)
Ծննդավայր Տորկի, Torbay, Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
 
Կայք՝ pennymordaunt.com

Կենսագրություն խմբագրել

Ծագում է ընտանիքից, որը պատմականորեն կապված Է Լեյբորիստական կուսակցության հետ։ Պենի Մորդոնտի նախնիների թվում են ՝ Ֆիլիպ Սնոուդենը, Գանձապետարանի կանցլերի պաշտոնում առաջին լեյբորիստը, ինչպես նաև Ջորջ Լենսբերին, 1930-ական թվականներին կուսակցության առաջնորդ և դերասանուհի Անժելա Լենսբերիի պապը[1]։

Ավարտել է Վոթերլուվիլի Օքլենդի կաթոլիկ դպրոցը (Հեմփշիր), այնուհետև աշխատել է իլյուզիոնիստի օգնական և իր ընտանիքում առաջինն ընդունվել է համալսարան (Ռեդինգում ուսումնասիրել է փիլիսոփայություն)։ Ուսանողական տարիներին ակադեմիական արձակուրդ էր վերցրել աշխատել Ռումինիայի հիվանդանոցներում և ապաստարաններում (սեփական խոսքերով Պենի Մորդոնտը հենց այդ ժամանակվանից է հետաքրքրվել քաղաքականությամբ)[2]։

2010 թվականին ընտրվել է Հյուսիսային Փորթսմուտի շրջանի Համայնքների պալատ։

Մեծ Բրիտանիայի ռազմածովային նավատորմի պահեստազորում է կրտսեր լեյտենանտի կոչումով[3]։

2014 թվականին մասնակցել է բրիտանական Splash հեռուստաընկերության ռեալիթի-շոուին՝ ջրի ցատկում մրցելով հայտնի մարդկանց հետ (նրան մարզել է Թոմաս Դեյլին)[4]։

2014 թվականի հուլիսի 15-ին վարչապետ Դևիդ Քեմերոնը մի շարք վերադասավորումներ է կատարել իր աշխատասենյակում, ի թիվս այդ միջոցների Պենի Մորդոնտին նշանակելով համայնքների և տեղական ինքնակառավարման նախարարի խորհրդարանական օգնական[5]։

Պահպանողական կառավարություններում խմբագրել

2015 թվականի մայիսի 11-ին Քեմերոնը ձևավորել է 18 տարվա ընթացքում առաջին պահպանողական կաբինետը և Պենի Մորդոնտը դարձել է բրիտանական պատմության մեջ զինված ուժերի կրտսեր նախարարի պաշտոնում առաջին կինը[6]։

ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ 2016 թվականի հանրաքվեի նախապատրաստման ընթացքում Բրեքսիթի օգտին է քարոզել։ Մասնավորապես՝ ելույթ ունենալով BBC-ում Էնդրյու Մարայի ծրագրում, հայտարարել Է, որ Մեծ Բրիտանիան հնարավորություն չունի կանխել Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը, սակայն նրա այդ պնդումը նույն օրը հերքվել է վարչապետ Քեմերոնի կողմից և քաղաքական հակառակորդների կողմից մեկնաբանվել որպես գիտակցված սուտ[7]։

2016 թվականին պաշտպանել է Անդրեա Լեդսի թեկնածությունը, որը պայքարում էր պահպանողական կուսակցությունում առաջնորդության համար, այդ թվում մասնակցել է խորհրդարանի շենքի երթին՝ «Leadsom for leader» կարգախոսի ներքո։ Conservative Home-ի համար հոդվածում գրել է, որ կուսակցության նոր առաջնորդին անհրաժեշտ է ամուր վստահություն Մեծ Բրիտանիայի համար բարենպաստ ապագայի նկատմամբ ԵՄ-ից դուրս, ինչպես նաև բանակցողի հնարամիտ ունակությունները, և որ Լեդսը լավագույնս բավարարում է այդ պահանջներին[8]։

2016 թվականի հուլիսին Թերեզա Մեյը ձևավորել է իր կառավարությունը, որտեղ Աշխատանքի և կենսաթոշակների նախարարությունում Մորդոնտը դարձել է հաշմանդամություն ունեցող անձանց գործերի կրտսեր նախարար[9]։

2017 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որոնք որոշ չափով նվազեցրել են պահպանողականների ժողովրդականությունը, Մորդոնտն իր նախկին ընտրատարածքում ստացել է ընտրողների 54,8 տոկոսի աջակցությունը՝ 7,8 տոկոսով բարելավելով 2015 թվականի ընտրությունների արդյունքը (նրա հիմնական մրցակից լեյբորիստ Ռումալ Խանը ստացել է միայն 33,7 տոկոս)[10]։

2017 թվականի նոյեմբերի 9-ին Պրիտի Պաթելը հարկադրված հրաժարականից հետո նշանակվել է Մեյի երկրորդ կաբինետում Միջազգային զարգացման նախարար[11]։ 2018 թվականից նա Կանանց և հավասարության նախարար է։

2019 թվականի մայիսի 1-ին նշանակվել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար՝ դառնալով այդ պաշտոնում առաջին կինը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ[12] և պահպանելով կանանց ու հավասարության նախարարի պաշտոնը։

2019 թվականի հուլիսի 24-ին ձևավորվել է Բորիս Ջոնսոնի կառավարությունը, որտեղ Մորդոնտը ոչ մի նշանակում չի ստացել[13]։

Անձնական կյանք խմբագրել

Գտնվում է ՏՏ ընկերության տնօրեն Իան Լայոնի հետ փաստացի ամուսնության մեջ[14]։

Մորդոնտը ղեկավարում է քաղաքային իշխանություններին պատկանող Ուայմերինգ Պատմական կալվածքի հիմնադրամը, որի գլխավոր շենքը կառուցվել է 1581 թվականին, գտնվում է Պորտսմուտում և հայտնի է իր նախկին տերերի ուրվականների մասին լեգենդներով[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jane Fryer (2014 թ․ հունվարի 17). «Why our sexiest MP (who wants to be the new Mrs Thatcher) is flaunting her wibbly bits on Splash! tonight» (անգլերեն). MailOnline. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  2. «Who is Penny Mordaunt?» (անգլերեն). BBC News. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. «Brexiteer Penny Mordaunt promoted to international development secretary» (անգլերեն). The Irish News. 2017 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. Alice Philipson (2014 թ․ հունվարի 13). «Tory MP Penny Mordaunt in training for Splash!» (անգլերեն). Telegraph. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  5. Andrew Sparrow (2014 թ․ հուլիսի 15). «Reshuffle 2014 - Michael Gove leaves education to become chief whip: Politics live blog» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  6. «David Cameron unveils first all-Tory Cabinet in 18 years» (անգլերեն). ITV. 2015 թ․ մայիսի 11. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  7. Adam Withnall (2016 թ․ մայիսի 22). «Tory minister Penny Mordaunt 'plain and simple lying' over Turkey joining EU» (անգլերեն). Independent. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  8. Ashley Cowburn (2017 թ․ նոյեմբերի 9). «Penny Mordaunt profile: Royal Navy reservist and Brexiteer replacing Priti Patel as International Development Secretary» (անգլերեն). Independent. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  9. «Who is Penny Mordaunt? MP who stripped to swimwear on TV replaces Priti Patel» (անգլերեն). Express. 2017 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  10. «Portsmouth North». Election 2017 (անգլերեն). BBC News. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  11. Joe Watts (2017 թ․ նոյեմբերի 9). «Penny Mordaunt replaces Priti Patel as International Development Secretary following Israel meeting scandal» (անգլերեն). Independent. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  12. Jessica Elgot (2019 թ․ մայիսի 1). «Penny Mordaunt becomes first ever female defence secretary» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
  13. «Prime Minister Boris Johnson: Who's in his cabinet?» (անգլերեն). BBC News. 2019 թ․ հուլիսի 25. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
  14. Kate Proctor, Martin Coulter (2017 թ․ նոյեմբերի 10). «Who is Penny Mordaunt? New International Development Secretary and former Splash star who replaces Priti Patel» (անգլերեն). Evening Standard. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  15. Stephen Stafford (2013 թ․ փետրվարի 15). «Volunteers' hopes for 'haunted' Wymering Manor» (անգլերեն). BBC News. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պենի Մորդոնտ» հոդվածին։